«Դու ո՛չ ցանել ես, ո՛չ վարել, դու միայն ուտել գիտես» (լուսանկարներ)
ԲլոգոսֆերաԿորյուն Շեկոյանը գրում է․
ՀՀԿական անասունությունը շարունակվում է:
Փրթում ենք Զորավար Անդրանիկ փողոցի կեսդարյա ծառերը:
Նվիրվում է Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման կապակցությանը: Նվիրվում է մարդկային բթությանը, էշությանն ու փթածությանը: Փաստորեն կարելի է հաստափոր քաղաքապետ լինել, բայց մնալ նույն անուժ ու անձայն, գլխիկոր ենթարկվող մանրուքը և առանձնապես չտարբերվել նախորդ միջակությունից: Այ հիմա հասկանալի է ՀՀԿական սերնդափոխության էությունը:
Հիշեցի խորհրդային շրջանի վրացական հայտնի «Զինվորի հայրը» ֆիլմի հերոսի խոսքերը. «դու ո՛չ ցանել ես, ո՛չ վարել, դու միայն ուտել գիտես»: Հը, հհկական տզրուկ, դեռ քանի՞ ծառ ես կտրելու, որ բավարարվի ընչաքաղց ստամոքսդ:
Կուզեի տեսնել բացատրություն Վանաձորի քաղաքապետարանի «ծառակերներից», թե այս հսկաները ու՞մ էին խանգարում...