«Բարսելոնա»-ի նախագահը ներողություն է խնդրել երկրպագուներից
Սպորտ«Բարսելոնա»-ի նախագահ Ժոզեպ Մարիա Բարտոմեուն ներողություն է խնդրել երկրպագուներից կատալոնյան թիմի` պայքարից դուրս մնալու համար:
Կատալոնացիները Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում 0:3 հաշվով զիջել են «Ռոմա»-ին և դուրս մնացել պայքարից:
«Ներողություն եմ խնդրում երկրպագուներից, որ մենք չկարողացանք դուրս գալ կիսաեզրափակիչ: Միևնույն ժամանակ, շնորհավորում եմ «Ռոմա»-ին: Սա շատ տխուր օր էր մեզ համար: «Ռոմա»-ն մեզ գերազանցում էր խաղադաշտի յուրաքանչյուր հատվածում: Բոլորս երազում էինք հաջորդ փուլի մասին»,-Բարտոմեուի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն: