Խաբարովսկում ուղղաթիռի կործանման հետևանքով 8 մարդ է զոհվել (տեսանյութ)
ՏեսանյութերԱյսօր՝ ապրիլի 11-ին, Խաբարովսկում Ми-8 տիպի ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով 8 մարդ է զոհվել: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ «Վոստոկ» ավիաընկերության ուղղաթիռը ուսումնավարժական թռիչք էր կատարում և վթարի է ենթարկվել կոշտ վայրէջքի պատճառով:
Գետնին ուժեղ հարվածելու հետևանքով ուղղաթիռը բռնկվել է, իսկ բեկորները տարածվել են մեկ կիլոմենտր շառավղով: Վթարի հնարավոր վարկածներ են համարվում եղանակային անբարենպաստ պայմանները, մառախուղը, տեխնիկական անսարքությունը, կամ օդաչուի սխալը:
Երկու «սև արկղերն» արդեն հայտնաբերվել են: Հարուցվել է քրեական գործ: Ապրիլի 12-ը Խաբարովսի երկրամասում սգո օր է հայտարարվել: