«Շոուն ոնց որ թե չստացվեց, դռները բացեք նորմալ աշխատենք». Շարմազանով
ՔաղաքականԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը ներկայացնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ պատգամավորները խորհրդարանի նիստերի դահլիճում գունավոր «ծխային շոու» իրականացրեցին:
Ակցիայից հետո Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը լքեցին նիստերի դահլիճը:
«Շոուն ոնց որ թե չստացվեց, դռները բացեք նորմալ աշխատենք»,- հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Այնուհետև «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն առաջարկեց ընդմիջում հայտարարել՝ մինչև դահլիճում տարածված ծուխը կանցնի: «Պարոն Գորգիսյան, դուք և ձեր խմբակցությունը: Ի՞նչ ընդմիջում: Ընդմիջումը քվեարկություններից առաջ և հետո կարող եք վերցնել: Շարունակում ենք աշխատանքը: Պարզապես թող հանրությունը որոշի, թե խորհրդարանում ով ինչով է զբաղված»,- արձագանքեց Շարմազանովը:
Իրավիճակին արձագանքեց նաև ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Հարգելի գործընկերներ, մենք այս պահին քննարկում ենք մի նախագիծ, որը նպատակ ունի պաշտպանել քաղաքացիներին, նրանց անդորրը, նրանց անվտանգությունը, և մենք ականատես ենք լինում մի երևույթի, որը նախևառաջ հրդեհի վտանգի է ենթարկում Ազգային ժողովի շենքը, երկրորդը՝ թունավոր նյութեր շնչելու պարտադրանք է առաջացնում այն պատգամավորների մոտ, ովքեր հիմա այստեղ աշխատում են: Ես հիմա հանդես եմ գալիս ոչ միայն որպես Ազգային ժողովի նախագահ, այլ նաև որպես քաղաքացի և բժիշկ, որը չի կարող հանդուրժել, որ քաղաքական կամ որևէ այլ նպատակներից ելնելով պատգամավորներին և քաղաքացիներին դնեն այնպիսի պայմանների մեջ, որոնք կարող են վտանգել նրանց առողջությունը և կյանքը: Դուք պատկերացնում եք՝ եթե այստեղ հրդեհ լինի, 700 աշխատակից վտանգի մեջ կլինի: Ես այս արարքն անընդունելի եմ համարում»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարեց, որ Ազգային ժողովի կանոնակարգը թույլ է տալիս համապատասխան միջոցներ