ABC-ի տնօրենն ուղիղ եթերում ընկել է աթոռից (տեսանյութ)
ՏեսանյութերԻսպանիայի ABC խոշոր հրատարակության ղեկավարը՝ ճիչեր արձակելով, ընկել է իր բազկաթոռից հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ: Տեսագրությունը հրապարակել է Daily Mail հրատարակությունը:
Անհարմար իրավիճակ է ստեղծվել A24 ալիքի ուղիղ եթերում: ABC թերթի տնօրեն Բիեյտո Ռուբիդո Ռամոնդեն տեղից բարձրացել է, որպեսզի ողջունի հարցազրույցը վարողին եւ սեղմի նրա ձեռքը, սակայն դրանից հետո նրան չի հաջողվել զբաղեցնել իր տեղը: Անվավոր աթոռը բառացիորեն գլորվել է նրա տակից: