Անգլուհին ուղիղ եթերում «պոկել» է քիթը (տեսանյութ)
ՏեսանյութերԲրիտանական This Time Next Year առավոտյան հեռուստաշոուի ուղիղ եթերում Ջեյն Հարդմանը, ով տառապում է աուտոիմունային հիվանդությամբ, ցուցադրել է իր հիվանդության հետևանքները՝ «պոկելով» քիթը և այն վերադարձնելով իր տեղը։
Ջեյն Հարդմանը պատմել է, որ գրանուլեմատոզն իրեն զրկել է քթից, և բժիշկներն իր համար ստեղծել են կոսմետիկական պրոթեզ՝ մագնիսներով: Այդ պատճառով նա ստիպված է եղել ամրակման մագնիսներ ներընտելացնել դիմագանգի ոսկորներում: Վեգեների գրանուլեմատոզն արագ զարգացող ծանր հիվանդություն է, որը տարածվում է մանր և միջին արյունատար անոթների վրա՝ ընդգկելով վերին շնչուղիները, աչքերը, երիկամները, թոքերը և այլ օրգաններ։