ՀՀԿ գրասենյակի մոտ հավաքի մասնակիցների պայթեցրած ճայթռուկը վնասել է Aysor.am կայքի օպերատորի հագուստն ու տեսախցիկը
ՀայաստանՀՀԿ կենտրանական գրասենյակի մոտ ապրիլի 11-ի երեկոյան կազմակերպված հավաքի մասնակիցները ճայթռուկ են պայթեցրել, ինչի հետևանքով վնասվել է Aysor.am լրատվական կայքի օպերատորի հագուստն ու տեսախցիկը: Aյս մասին գրում է կայքը:
«Նմանատիպ գործողությունները մարդաշատ վայրերում թույլատրելի չեն, որովհետև վնասում են մարդկանց առողջությունը: Ակնհայտ է, որ օգտագործված ճայթռուկը վտագն է ներկայացնում և կարող էր ծանր հետևանքներ ունենալ հավաքի մասնակիցների համար ևս: Ըստ դրա օգտագործման կանոնների՝ արգելվում է այն օգտագործել փակ տարածություններում, ունի վտանգավորության երկրորդ աստիճան»,- նշում է կայքը:
Լուսանկարը՝ Aysor.am կայքից