Չեմ հասկանում «Յուվենտուս»-ի դժգոհությունը. չնշանակվեր 11 մետրանոց` գոլ էր լինելու. Ռոնալդու (տեսանյութ)
Տեսանյութեր«Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Յուվենտուս»-ից կրած 1:3 հաշվով պարտությանը:
Հիշեցնենք, որ մադրիդցիների միակ գոլը 11 մետրանոցից խփել է Ռոնալդուն, հենց այս գոլի շնորհիվ մադրիդյան թիմը նվաճել է հաջորդ փուլի ուղեգիր` երկու խաղերում գրանցված ընդհանուր 4:3 արդյունքով:
«Չեմ հասկանում՝ ինչու են նրանք դժգոհում: Լուկասին գցեցին. չնշանակվեր 11 մետրանոց՝ գոլ էր լինելու:
Հասկանում էի, որ դա որոշիչ պահ է: Մենք տանջվեցինք այսօր, բայց սա կօգնի մեզ և դաս կլինի մեզ համար: Ֆուտբոլում ոչինչ երբեք որոշված չէ, պետք է պայքարել մինչև վերջ:
«Ռեալ»-ը կարող էր ավելի շատ գոլ խփել, բայց լավ գործեցին «Յուվենտուս»-ն ու Բուֆոնը»,-Ռոնալդուի խոսքը մեջբերում է Marca-ն: