00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վարշավայում մերժում են Սերժին (տեսանյութ)Հրապարակվել է Mercedes-Maybach գերշքեղ արտաճանապարհային ավտոմոբիլի լուսանկարըԹուրքիան իր ոսկու պաշարները դուրս է բերել ԱՄՆ-ից. HürriyetՌԴ-ի զինվորական օդաչուներին Սիրիայում ռազմարշավից հետո կզինեն նոր փրկարար հանդերձանքովԵրևանում հավաքի ժամանակ ոստիկանների դեմ բռնության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. երկու անձ ձերբակալվել էՏեսանյութ է հրապարակվել Փրինսի մահվան վայրիցԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը Հայաստանում կառուցողական երկխոսության կոչ է արել Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներինԵրևանն ու Լիոնը կապվել են ուղիղ ավիաչվերթով Ստեղծագործական միությունների ղեկավարները երկխոսության կոչ են անում

Աշխատանքային վեճերով գործերը դատարանում կքննվեն ավելի սեղմ ժամկետում

 

ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքով առանձին աշխատանքային վեճերով գործերը դատարանում կքննվեն ավելի սեղմ ժամկետում, դատավորի ակտիվ դերակատարմամբ, ինչպես նաև աշխատողին կտրվի ավելի  պաշտպանված  կարգավիճակ: Այս մասին նշեց ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Մարկոսյանը: 

Նրա խոսքով` նոր օրենսգրքով դատարանը առանձին աշխատանքային վեճերով վարույթի կարգով քննելու և լուծելու է 3 բնույթի` աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը: 

«Այս երեք բնույթի վեճերը քննելու համար սահմանվել է հստակ ժամկետ` 3 ամիս, որը բավականին սեղմ է: Կրճատվել է նաև հայցադիմումի վարույթի ընդունման ժամկետը` 7-օրյա ժամկետի փոխարեն սահմանվել է 3 օր: Երբ դատարանը հայցադիմումը ընդունում է վարույթը, գործատուից անմիջապես պահանջում է հետևյալ ապացույցները. առաջին` իրավական ակտում վկայակոչված փաստերի վերաբերյալ ապացույցներ, երկրորդ` իրավական ակտում որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը, երրորդ` աշխատողի գործունեությունը կարգավորող պայմանագրերը»,- ասաց Մարկոսյանը:

Իրավաբանական գիտությունների թեկնածուն նշեց, որ նոր կարգավորմամբ գործատուն պետք է այդ երեք խումբ ապացույցները ներկայացնի յոթնօրյա ժամկետում, իսկ եթե չներկայացնի կհամարվի, որ դրանք գոյություն չեն ունեցել:

«Այլ կերպ ասած` գործատուն կհայտնվի շատ անշահեկան վիճակում, որովհետև չի կարողանա հիմնավորել, որ այս փաստերը գոյություն ունեցել են: Միայն մեկ բացառություն կա, երբ գործատուն հիմնավորում է ապացույցի ներկայացման անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով»,- ընդգծեց Մարկոսյանը:
Քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքով` քննարկվող վարույթի կարգով գործը դատաքննության նախապատրաստելիս, ի տարբերություն այլ վարույթների, դատարանը կարող է առաջարկել հայցը փոփոխելու միջոցով ճշգրտել ոչ հստակ, թերի կամ սխալ ձևակերպված հայցապահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև ներկայացնել գործի փաստական հանգամանքները, պարզել և գնահատել անհրաժեշտ ապացույցները:

«Այսինքն` դատարանը այստեղ ակտիվ դերակատարում կունենա, որպեսզի վճիռը համապատասխանի ոչ թե դատական, այլ օբյեկտիվ ճշմարտությանը»,-ասաց Մարկոսյանը:
Առանձին աշխատանքային վեճերով վարույթներում գործատուն կրելու է իր ընդունած ակտի  հիմքում դրված փաստերի ապացուցման բեռը: «Ինչու, որովհետև, օրինակ, գործատուն աշխատողին նկատողություն է անում կամ այլ տույժի ենթարկում՝ ինչ-որ բան խախտելու համար, ուրեմն տիրապետել է բավարար տեղեկատվության, որ աշխատողը նման վարքագիծ է դրսևորել»,- նշեց Մարկոսյանը:
Մարկոսյանի խոսքով` հստակ կարգավորվել է նաև, թե որ դեպքերում է գործատուի իրավական ակտը ճանաչվում անվավեր:

Ըստ օրենսգրքի` դատարանը բոլոր դեպքերում վիճարկվող անհատական ակտը ճանաչում է անվավեր, եթե՝ դրանում նշված չէ համապատասխանաբար աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական կամ իրավական հիմքը կամ գործատուի կողմից խախտվել է աշխատանքային պայմանագրի սահմանված կարգը։ Այն դեպքերում, երբ վիճարկվող անհատական իրավական ակտն ընդունվել է մեկից ավելի փաստական հիմքերով, ապա դրանցից առնվազն մեկի առկայության հաստատումը  բավարար է վիճարկվող անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու համար:

ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրենի կարծիքով` բոլոր կողմերի համար շահեկան են սույն կարգավորումները` և աշխատողի և գործատուի: «Այս կարգավորումները շահեկան են նաև այն առումով, որ կվերանա իրենց միջև անորոշությունը: Նախ  աշխատողի համար պարզ կլինի՝  նա աշխատելու է այնտեղ, թե նոր աշխատանք  փորձի փնտրել, երկրորդ` գործատուի համար էլ է շատ կարևոր լինելու, քանի որ նա էլ  չգիտի՝ համալրի նոր անձով տվյալ հաստիքը, թե նախորդ աշխատողը ամեն դեպքում կվերադառնա իր աշխատանքին»,- ասաց Մարկոսյանը:

Նա առանձնացրեց ևս մի կարևոր հանգամանք, ըստ որի` ՀՀ աշխատանքային օրենսգրքով եթե անձն ապօրինի ազատվել է աշխատանքից և դատական կարգով վերականգնվում է նախկին հաստիքում, նրա օգտին գանձվում է հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ, իսկ վերականգնման անհնարինության դեպքում նրան պետք է վճարվի նաև մինչև միջին աշխատավարձի 12-ապատիկի չափով հատուցում: 

«Ինչպես տեսնում ենք, որքան երկար կտևի այս վարույթը, այդքան գործատուի վրա ֆինանսական բեռի ռիսկը կավելանա»,- եզրափակեց Մարկոսյանը:

դիտվել է 399 անգամ
Լրահոս
21 Ապր
Հայ շախմատիստների արդյունքները Շարժայի մրցաշարում Վարդան Մինասյանը` Դավիդ Յուրչենկոյի մասին Խոնարհվում եմ այն մարդկանց առաջ, ովքեր Երևանի փողոցներում ամենօրյա խաղաղ պայքար են մղում. Դավիթ ՄանոյանՈստիկանությունը բիրտ ուժ է կիրառում Ամիրյան-Զաքյան խաչմերուկում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Քասախում կոտրել են ընդդիմադիրի ոտքերը (լուսակար)Ավանում շարունակում են ծեծի ենթարկել քաղաքացիներին (տեսանյութ 18+) Կարեն Կարապետյանը պատրաստ է երկխոսության հարթակ նախաձեռնել (տեսանյութ) Բողոքի ակցիա Երեւան-Էջմիածին ճանապարհին. ժամանել են մեծ թվով ոստիկաններ (տեսանյութ) Ձևավորում ենք նոր կառավարություն. Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ (տեսանյութ)Անթույլատրելի ենք համարում բոլոր այն քայլերը, որոնք կարող են վնասել մեր երկրին. շախմատի հավաքականի անդամներն աջակցություն են հայտնում Սերժ Սարգսյանին ԵՄ ղեկավարները շնորհավորել են Սերժ Սարգսյանին Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հերքել է մարզերում բողոքի ակցիաներ կազմակերպելու մասին շրջանառվող լուրը Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքը թռչող սարքից. (լուսանկարներ)Քաղաքական դիակի հետ չեն խոսում. Նիկոլ Փաշինյանը մերժեց երկխոսության առաջարկը«Նռան հատիկ» սերիալի դերասանուհին միացել է Նիկոլ ՓաշինյանինԶբոսաշրջության ոլորտը կոչ է անում երաշխավորել Հայաստան ժամանած հյուրերի և զբոսաշրջային խմբերի անարգել տեղաշարժը Սերժ Թանկյանը գալիս է Հայաստան՝ միանալու հեղափոխությանըՄԻՊ աշխատակազմը հավաքի մասնակիցներին կոչ է անում բացառել ատելության որևէ խոսք կամ բռնության կոչ Հայաստանը գրանցել է տնտեսական ակտիվության աննախադեպ ցուցանիշ Դերասան Սարգիս Գրիգորյանը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը (լուսանկար)Պետք է մաքսիմալ օգտագործել առկա տնտեսական թրենդը տրամաբանական ավարտի գալու համար. Կարեն Կարապետյան Հիմնարար ազատությունների հարգումը, խոսքի, հավաքների ազատությունը Հայաստանի ձեռքբերումներից են. Էդվարդ Նալբանդյան Օմբուդսմենի գրասենյակն արձանագրել է ատելության խոսքի ու բռնության կոչերի զգալի աճ վերջին օրերին Պարտավոր ենք մեր տան մեջ նստել, բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել իրավիճակից դուրս գալու համար. Կարեն Կարապետյան ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական կառավարման մարմինների համակարգչային ցանցերի նկատմամբ կիբեռհարձակման դեպքը Սա Հայաստանն է (լուսանկարներ)Ոստիկանությունը զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին և հավաքի մյուս կազմակերպիչներին. հայտարարությունԳարո Փայլանը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել քաղաքացիություն շնորհել ցեղասպանության զոհերի ժառանգներին ՀՀ պաշտպանության նախարարի տեղաշարժի արհեստական սահմանափակումներն անթույլատրելի են. նախարարության հայտարարությունը Բելառուսի նախագահը Սերժ Սարգսյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ Երևանում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը. ուղիղ միացումԻրավիճակից դուրս գալու 3 լուծում կա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում քննարկել են «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի նախագիծը Ավտոբուսի վարորդը հրաժարվեց տեղափոխել բերման ենթարկվածներին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը կոչ է անում հավաքների մասնակիցներին բացել փողոցներն ու գնալ հանրապետության հրապարակ Ցուցարարները փակել են Կոմիտասի պողոտան (լուսանկարներ)Երիտասարդ բռնցքամարտիկները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Վարշավայում մերժում են Սերժին (տեսանյութ)Հրապարակվել է Mercedes-Maybach գերշքեղ արտաճանապարհային ավտոմոբիլի լուսանկարըԹուրքիան իր ոսկու պաշարները դուրս է բերել ԱՄՆ-ից. HürriyetՌԴ-ի զինվորական օդաչուներին Սիրիայում ռազմարշավից հետո կզինեն նոր փրկարար հանդերձանքովԵրևանում հավաքի ժամանակ ոստիկանների դեմ բռնության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. երկու անձ ձերբակալվել էՏեսանյութ է հրապարակվել Փրինսի մահվան վայրիցԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը Հայաստանում կառուցողական երկխոսության կոչ է արել Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներինԵրևանն ու Լիոնը կապվել են ուղիղ ավիաչվերթով Յուրա Մովսիսյանը կոչ է անում ոստիկաններին դադարեցնել բռնությունը (լուսանկար) Ստեղծագործական միությունների ղեկավարները երկխոսության կոչ են անումԱրմեն Սարգսյանի «շտապ օգնությունը» Սերժ ՍարգսյանինՆախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են վերանշանակվել
Ամենադիտված
Ով է նա, ով կողմ չքվեարկեց Սերժ ՍարգսյանինԳիշերը թեժ է լինելու. «Թոխմախի Մհերի» գազալցակայանում 200 հոգի մարդ է հավաքվել. գաղտնի նկարահանումՀայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պատշգամբից հետևում է ցույցերին. գաղտնի նկարահանումԱՐՏԱԿԱՐԳ ԹՈՂԱՐԿՈՒՄ. Կենտրոնում անկարգություններ են, ծեծ ու ջարդ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ «Ես կատարեցի իմ քայլը և Իսպանիայից եկա Հայաստան» (տեսանյութ)Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը «պատանդ» է մնացել ԱԳՆ-ում. օրվա կադր Փաշինյանը վերադարձավ ցուցարարների մոտ. նրան անակնկալ էր սպասվումԾեծկռտուք՝ Ֆրանսիայի հրապարակում. գիշերը լարված է անցել (տեսանյութ)Հրապարակում իրավիճակ է փոխվում. Փաշինյանի հաջորդ քայլըՈ՞ւմ էր ուղղված Սերժ Սարգսյանի խորհրդավոր հայտարարությունը
Ահա երեկվա հրդեհի գլխավոր հերոսուհինԱրտակարգ իրավիճակ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիահերձարանում Ով է նա, ով կողմ չքվեարկեց Սերժ Սարգսյանին(18+) Սահմռկեցուցիչ լուսանկարներ` Կեմերովոի դժոխային հրդեհից Ադրբեջանն ու Ղարաբաղը նույն ազգն են. Արցախում ծառայելը հակասահմանադրական էԳիշերը թեժ է լինելու. «Թոխմախի Մհերի» գազալցակայանում 200 հոգի մարդ է հավաքվել. գաղտնի նկարահանումԾեծկռտուք՝ օրենքով գողերի և Արաբկիրի նախկին թաղապետ Էդուարդ Մուշեղյանի մասնակցությամբԾանոթացեք աշխարհի ամենասեքսուալ կին նախագահի հետ. դուք երբեք չեք կռահի, թե որ պետության ղեկավարն է նա (լուսանկարներ) Բացառիկ տեսանյութ. Հայ դիպուկահարը ոչնչացնում է ադրբեջանցի զինծառայողինՄոդել Անիտա Հարությունյանը խոշոր տուգանքի առջև է կանգնել. մոդելի ամբողջովին մերկ լուսանկարները (ֆոտոշարք)
Ահա երեկվա հրդեհի գլխավոր հերոսուհինՄիլիարդատերերի կանայք. Սամվել Ալեքսանյանի կինն ու Սամվել Կարապետյանի կինը՝ միասին (լուսանկարներ)Ամբողջ համացանցը քննարկում է Անահիտ Սիմոնյանի ու Արման Հովհաննիսյանի լուսանկարըԱրտակարգ իրավիճակ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիահերձարանում Մեքենաների վրա գազաբալոններ այլևս չեք կարողանալու տեղադրել. նոր օրենքը նոր կարգ է սահմանելուՈվ է նա, ով կողմ չքվեարկեց Սերժ ՍարգսյանինԾաղիկներ տնկող աղջկա տեսանյութը 2 օրում 10 միլիոն դիտում է հավաքել. ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ (տեսանյութ)Sexy. Նազենի Հովհաննիսյանը հետևի կողմից լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով սեքսուալ մարմինը (ֆոտո)(18+) Սահմռկեցուցիչ լուսանկարներ` Կեմերովոի դժոխային հրդեհից Փորձելով նկարել կնոջ դավաճանությունը՝ նա տեսավ շատ ավելի սարսափելի բան (տեսանյութ)