Չի կարելի սրտի փոխարեն աղբարկղ ունենալ. Բուֆոն` մրցավարի մասին (տեսանյութ)
Video«Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Ռեալ»-ի նակատմաբ 3:1 հաշվով հաղթանակին և նշանակված 11 մետրանոցին, որի արդյունավետի իրացումը մադրդյան թիմին հաջորդ փուլի ուղեգիր ապահովեց:
«Դա կասկածելի պահ էր: Գիտեմ, որ մրցավարը ամեն ինչ տեսնում էր: Չի կարելի 11 մետրանոց նշանակել 93-րդ րոպեին` վիճելի իրավիճակում: Առաջին խաղում մեր օգտին չնշանակեցին մաքուր 11 մետրանոցը:
Թիմը իր ողջ ուժերը ներդերց, և մեկ մարդը չպետք է փչացներ թիմի: Չի կարելի սրտի փոխարեն աղբաման ունենալ: Եթե դու չունես ուժ, որ նման դաշտ դուրս գաս, ապա ավելի լավ է տրիբունայում նստես կնոջդ և երեխաների հետ: Չի կարելի փչացնել թիմի երազանքը:
Երկու խաղերի արդյունքում «Ռեալ»-ը արժանի էր հաջորդ փուլ դուրս գալուն: Նրանց մաղթում եմ լավագույնը, ինձ համար միշտ էլ պատիվ է այս ակումբի հետ խաղալը: Բայց ակնհայտ էր, որ մենք նվազագույնը գոնե լրացուցիչ ժամանակի իրավունք ստանայինք», — Բուֆոնի խոքսը մեջբերում է Football Italia-ն:
Հանդիպման գլխավոր մրցավարը Մայքլ Օլիվերն էր:
Լուսանկարը` Getty Images