Բուֆոնն արժանի չէր կարմիր քարտի. Զիդան (տեսանյութ)
ՏեսանյութերՄադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Յուվենտուս»-ի դեմ խաղում (1:3) Ջանլուիջի Բուֆոնի հեռացման մասին:
«Չեմ կարծում, որ Բուֆոնը արժանի էր կարմիր քարտի: Բայց արդեն ոչինչ չենք կարող փոխել: Այդ դրվագը չի ազդում այն ամենի վրա, ինչին նա հասել է իր կարիերայի ընթացքում:
Նա մեծագույն ֆուտբոլիստ է և այդպես է լինելու միշտ: Հուսով եմ` նա կխաղա հաջորդ տարի, և որ սա նրա կարիերայի վերջին խաղը չէր»,-նշել է Զիդանը:
Հիշեցնենք, որ իսպանական ակումբն այս խաղում պարտվել էր 1:3 հաշվով, սակայն երկու խաղերում գրանցված ընդհանուր 4:3 հաշվի շնորհիվ հաջորդ փուլի ուղեգիր է ձեռք բերել: