Ռոնալդուի յուրօրինակ ռեկորդը
ՍպորտՄադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Յուվենտուս»-ի դեմ հանդիպման վերջնամասում անվրեպ է իրացրել նշանակված 11 մետրանոցը:
Սա պորտուգալացու համար 10-րդ գոլն էր թուրինյան ակումբի դեմ խաղերում: Արդյունքում Ռոնալդուն դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության միակ ֆուտբոլիստը, ով միևնույն թիմի դեմ խաղում հատեց 10 գոլի սահմանագիծը: Այս մասին գրում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև խաղն ավարտվել է իտալական ակումբի հաղթանակով` 3:1 հաշվով, սակայն երկու խաղերում գրանցված ընդհանուր 4:3 հաշիվը հաջորդ փուլի ուղեգիր է ապահովել Զիդանի թիմի համար: