Կապանում և Երևանում սահնօձեր են հայտնաբերվել
Արտակարգ ՊատահարՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 12-ին, ժամը 13:27-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հունան Ավետիսյան թաղամասի թիվ 154 տան ննջասենյակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են սահնօձին (մոտ 1 մ) և տեղափոխել անվտանգ տարածք:
Ապրիլի 12-ին, ժամը 12:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 5 տան մոտակայքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք: