«Իրատես». Նախարարի պաշտոնի հավակնորդներն անսահման են
Armenian Press«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե ձեւավորվելիք կառավարության հարցում սպասումներն արդեն անտանելի են դառնում, մասնավորապես, առողջապահության նախարարի հարցում. հավակնորդներն անսահման շատ են, նրանցից յուրաքանչյուրն անում է ամեն ինչ, որպեսզի «всех белее и милее» լինի` այս մի քանի օրվա մեջ. ուռուցքաբանականում` Տանանյանենց հիվանդանոցում, արտառոց հարգալից են սկսել վերաբերվել հիվանդներին, պետպատվերի նորմերին, Արտավազդ Սահակյանին էլ լոբբինգ են անում ոչ միայն կոալիցված դաշնակցականները, այլեւ մոտիկ-հեռու «բարեկամները»:
Իսկ Իզմիրլյան հիվանդանոցի «ակունքներում» կանգնած Չարչյան ու Մուրադյան Արմենների հույսն ու հավատն էլ Վեհափառ Գարեգին Բ-ն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում