Ծեծկռտուք՝ Ֆրանսիայի հրապարակում. գիշերը լարված է անցել (տեսանյութ)
Political«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկել Փաշիինյանն իր համակիրների հետ լուսացրեց Ֆրանսիայի հրապարակում: Քիչ առաջ նա տեղեկացրեց, որ գիշերը ցավալի միջադեպ է եղել. Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում ծեծկռտուք է տեղի ունեցել:
«Մենք չգիտենք, թե ովքեր են եղել վիճողները, չենք ճանաչում ոչ մի կողմին: Ես այդ ժամանակ վրանում քնած եմ եղել, չեմ իմացել, թե ինչ միջադեպ է տեղի ունեցել, բայց դատապարտում եմ ցանկացած բռնություն: Որևէ մեկը, եթե բռնություն է կիրառում, նա մեզ հետ կապ չունի և որևէ արդարացում չունի: Եթե մեկը բռնություն է կիրառում, նա մեզ հետ չէ, այլ սադրիչ է»,- ասաց Փաշինյանը: