Ողբերգական վթար Կոտայքում. «Մերսեդեսը» մեծ արագությամբ մխրճվել է «ԶԻԼ»-ի մեջ (լուսանկար)
Emergency CaseShamshyan.com-ը գրում է.
Կոտայքի մարզում, այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 37-ամյա Արսեն Մ.-ն Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս իր վարած Mercedes մակնիշի 35 GZ 928 համարանիշի ավտոմեքենայով բախվել է 53-ամյա Մարտիկ Ղ.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի 11 ՕԼ 807 համարանիշի ավտոմեքենային։
Դին տեղափոխելուց հետո փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, որից հետո ճանշինականները մաքրել են բախման հետևանքով կողաշրջված «ԶԻԼ»-ի վրայից թափված ավազը, իսկ հետո հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ի վարորդը մեքենան վարել է մեծ՝ շուրջ 140 կմ/ժամ արագությամբ: