Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ Լավրով Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) Առաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա Զոհրաբյան Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ 

Հրապարակում իրավիճակ է փոխվում. Փաշինյանի հաջորդ քայլը

Վերլուծական

Ինչպես և ակնկալվում էր՝ քաղաքական ապրիլը թեժ է ստացվում: Ընդդիմությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, երեկ Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների նախաձեռնման մասին, միևնույն ժամանակ, Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ցուցարարները որդեգրելու են պայքարի խաղաղ տեսակը, իսկ դա նշանակում է, որ հետագայում լարվածության առաջացման ողջ պատասխանատվությունն ընկնելու է իշխանության վրա: Երեկվա հավաքը բավական բազմամարդ էր, ինչը հույս է ներշնչում, որ Փաշինյանի նախաձեռնությունը կարող է մոտ ապագայում նաև գաղափարական և բովանդակային միս ու արյուն ստանալ: Արդեն իսկ ակնհայտ է այն տարբերությունը, որը կարելի է տեսնել նախկինում ընդդիմության ձեռնարկած փորձերի և այսօր Երևանի կենտրոնական փողոցներում տիրող իրավիճակի մեջ:

Թերևս Փաշինյանի մարտավարական գլխավոր հաղթանակը, պայքարի տրամաբանության և մեթոդաբանության առումով, որքան էլ տարօրինակ չհնչի՝ Ազատության հրապարակից դուրս գալն էր: Ազատության հրապարակը դարձել էր պարտության, իշխանության հետ ընդդիմության գործարքների, ընդդիմադիր պայքարների անկման յուրատեսակ խորհրդանիշ ու նաեւ ծուղակ: Բացի այդ, Ազատության հրապարակը չէր ենթադրում որեւէ գործողություն, իսկ Ֆրանսիայի հրապարակի փակումն արդեն իսկ գործողություն է եւ գործողության մեկնակետ: Սակայն հնարավո՞ր է արդյոք հասնել հաջողության, եթե ընդդիմադիր մյուս ուժերը ոչ միայն չեն միանում «Իմ քայլը» նախաձեռնությանը, այլև առաջարկում են պայքարի՝ իրենց օրակարգը: Փաշինյանը երեկվա իր ելույթում անդրադարձավ նաև այս հարցին, մասնավորապես, ԵԼՔ-ի իր գործընկերներին, ակնարկելով, որ Փաշինյան քաղաքական գործչին միանալու-չմիանալու խնդիր՝ որպես այդպիսին, դրված չէ, և Մարուքյան-Սարգսյան տանդեմը փաստացի չի ցանկանում միանալ ժողովրդին: Քանի որ ԵԼՔ-ի ճամբարից արձագանքներ դեռևս չկան, կարելի է ենթադրել, որ Մարուքյանը, այնուամենայնիվ, չի հրաժարվի տարբեր պատվիրակությունների կազմում ԱՄՆ այցելելու և Արմեն Աշոտյանի հետ լուսանկարվելու մեծագույն հաճույքից: Իսկ թե ինչպես դրան կվերաբերվի Սերժ Սարգսյանի վարչապետական ամբիցիաների դեմ պայքարի դուրս եկած ՀՀ շարքային քաղաքացին՝ ԵԼՔ-ի մաս կազմող մյուս ուժերին չի հետաքրքրում: Գուցե նրանք վստահ չեն պայքարի վերջնական հաղթանակի մեջ, և դա՞ է պատճառը, որ չեն ցանկանում անցավ գլուխները դնել ցավի տակ:

Սակայն, ինչպես երևում է երեկվա մարդաշատ ցույցից, իշխանությունները դասեր քաղել են: ՀՀԿ խորհրդի նիստը, որը պետք է կայանար Մելիք Ադամյան փողոցում, տեղափոխվեց Ծաղկաձոր, որտեղ անակնկալներ չգրանցվեցին՝ ՀՀԿ վարչապետի պաշտոնում առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ասել է թե՝ իշխանությունների աչքը վախեցել է և «ստրախովկայի» համար որոշել են փախչել որքան հնարավոր է հեռու և այնտեղ անել սև գործը: Հասկանալի է, որ սեփական ժողովրդից փախչող իշխանությունը չի կարող ներշնչել ոչ հարգանք, ոչ էլ վստահություն: Բացի այդ, իշխանությունները Փաշինյանի սկսած նախաձեռնությունը վարկաբեկելու ևս մեկ քողարկված փորձ կատարեցին: Տեղեկատվություն է տարածվել, թե այս օրերին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոբիլիզացնում է իր մերձակա շրջապատին՝ Փաշինյանի հանրահավաքներին մասնակցելու համար: Սա գրեթե անհավանական տարբերակ է: Պարզ է միայն մի բան, որ հենց միայն Քոչարյանի մասին հիշատակություններն արդեն իսկ պիտի ստվերեն Փաշինյանի գործը և նրանից հեռու վանեն բազմաթիվ մարդկանց, ինչն էլ, միանշանակ, ձեռնտու է արտագաղթած և սեփական ժողովրդի հետ առերեսվելուց խուսափող իշխանություններին:

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ
Ամենադիտված