Նալչիկում այրվում է կենտրոնական շուկան (տեսանյութ)
ՌուսաստանՆալչիկում հրդեհ է բռնկել կենտրոնական շուկայում, որը, ճշտված տվյալներով՝ ընդգրկել է 3200 քառակուսի մետր տարածք:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Կաբարդա-Բալկարիայի վարչության ներկայացուցիչ Կանտեմիր Բերովը, հրշեջներին հաղողվել է տեղափակել կրակը:
«Մոսկվայի ժամանակով ժամը 09:08-ի դրությամբ հրդեհը տեղափակված է, դրա մակերսեը կազմել է 3200 քառ. մետր, տուժածներ չկան»,- ասել է Բերովը:
Ընդամենը հրդեհի մարման աշխատանքներում գործի է դրված 96 մարդ եւ 26 միավոր տեխնիկա: