Սա ևս մեկ հիշեցում է այն մասին, թե աղտոտվածության ինչպիսի բարձր մակարդակ ունի համաշխարհային օվկիանոսը: Հայտնաբերվել է մահացած կետ, որի մարսողական համակարգում 29 կգ պլաստիկ թափոն կար:

Պլաստիկ տոպրակներ և աղբով լի արկղեր են եղել 9 մ 75 սմ երկարություն ունեցող կետի օրգանիզմում, որը ափ էր շպրտվել Իսպանիայի լողափերից մեկում: Հարավարևելյան Մուրսիայում, երբ փետրվարին գտնվեց կաթնասունը, հետազոտություն անցկացվեց Էլ Վալե վայրի բնության փրկարար կենտրոնի կողմից, որը եզրակացրեց, որ կետը սատկել է օրգանիզում գտնվող ահռելի ծավալով պլաստիկ թափոնները մարսել չկարողանալու պատճառով:

Հետազոտության արդյունքում պարզ է դարձել նաև, որ գտնելու պահին կետը կշռել է 7 տոննա, մինչդեռ արու կետի միջին կշիռը 45 տոննա է: Վերջիններս սնվում են խոշոր կաղամարներով, ձկներով ու շնաձկներով:

Կետին գտնելուց հետո Մուրսիայի տեղական կառավարությունը քարոզչություն է սկսել օվկիանոսների և ծովերի աղտոտման դեմ, որին հետևել են ԵՄ-ի Միջավայրի եվրոպական գործակալության,  Տարածքային զարգացման եվրոպական ֆոնդի հատուկ աշխատանքները:

Մուրսիայի միջավայրի հարցերով ղեկավար Կոնսուելո Ռոզաուրոն ասել է. «Ծովերում և օվկիանոսներում պլաստիկի առկայությունն աշխարհի վայրի բնության պահպանման գլխավոր սպառնալիքներից մեկն է, քանի որ շատ կենդանիներ են ընկնում դրանց կազմած թակարդները կամ էլ անզգուշությամբ կուլ են տալիս դրանք, որն էլ հանգեցնում է դրանց ոչնչացմանը: Մուրսիայի շրջանը վաղուց է ծանոթ այս խնդրին, որը պատրաստվում են լուծել մաքրության հատուկ մեխանիզմներով ու, առաջնահերթ, բնակչության իրազեկությունն այս հարցի շուրջ բարձրացնելով:

Ըստ տվյալների՝ վերջին տարիներին առնվազն 30 կետեր եվրոպական ափեր են նետվել, որոնցից 13-ը ափ են նետվել 2016-ին հյուսիսային Գերմանիայում:

 
 
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել