Россия готова способствовать нормализации армяно-азербайджанских отношений: Сергей Лавров «Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Сурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян» «Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? 

Ունեմ բավարար ազդեցություն և հնարավո­րու­թյուններ. վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի ելույթը խորհրդարանում

Политические

 ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովի՝ վարչապետի ընտրության հարցի քննարկման նպատակով հրավիրված նիստում: Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.

«Ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ,

Հարգելի՛ պատգամավորներ,

Նախ և առաջ շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և Հայ Յեղափոխական դաշնակցությանը Հայաստա­նի Հանրապետության վարչա­պետի պաշտո­նում իմ թեկնածությունն առաջադրելու և պաշտպանելու համար։ Շնորհակալ եմ փաս­տարկված քննարկումների այս տարողունակ ու շատ օգտակար գործընթացի համար, որ միասին մենք անցանք նախորդ ամիսների ընթացքում։

Հարգելի՛ պատգամավորներ,

Երկուսուկես տարի առաջ այս դահլիճն առավել քան բուռն էր, երբ քննարկվում էր սահմանադրական բարեփոխումների նախա­գիծը: Այդ նախագիծը դարձավ Սահմանադ­րություն ու հիմք՝ արմատապես փոխելու մեր քաղաքական համակարգը, քաղաքական ուժե­րի պայքարի բովանդակությունը, պետական համակարգում դերակատարների անելիքները:

Վերջին ամիսներին ու օրերին մենք վկան և ականատեսն ենք բարեփոխված սահմա­նադրու­թյան բովանդակությունն ու փիլիսո­փա­յությունը կյանքի կոչելուն: Մենք ձեզ հետ միասին մասնակիցն ենք նոր սկզբի:

Ինչպես ցանկացած նորի դեպքում, այստեղ ևս շատ կարևոր է, թե ինչ մեկնարկ է տրվում:

Պառլամենտական կառավարման ձևն իր ավարտուն տեսքին բերելու համար մենք այսօր խորհրդարանական եղանակով կազմավորում ենք կառա­վարություն, որի առաջին քայլն Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրելն է:

Մասնագիտական, գիտական, քաղաքական շրջանակներում միակարծիք են, որ գոյություն ունեցող կառավարման որևէ ձև չի կարող հավակնել կատարյալ լինելուն: Ես էլ նույն կարծիքին եմ։ Կառավարման ցանկացած ձև, որը բավարարում է նվազագույն ֆորմալ սահ­մա­­նադրական չափորոշիչներին, ժողովրդա­վա­րու­թյան ամրապնդման տեսանկյունից կա­րող է լինել նպաստավոր: Մինչդեռ ճիշտ չբալանսավորված կառավարման ձևը կարող է հանգեցնել իշխանության թևերի միջև հավա­սարակշռության խախտման, կառավարման անարդյունավետու­թյան, կոնֆլիկտայ­նու­թյան՝ դրանցից բխող բոլոր բացասական հետևանք­ներով:

Եթե անկախության առաջին տարիներին մեզ համար առավել կարևոր էին քաղաքական վարչակարգի ինստիտուցիոնալ կայացումն ու համախմբումը, այլ կերպ ասած՝ քաղաքական կայունությունն ու կառավարելիությունը, ապա այսօր կարող ենք արձանագրել, որ դրանք մեզանում, ըստ էության, բավարար չափով լուծված խնդիրներ են, և մենք անցում ենք կատարում դեպի դինամիկ զարգացման նպա­տա­կադրում:

 Անկախության առաջին տարիներին օբյեկ­տի­վորեն մեծ էր և գերակշռում էր այն մոտե­ցումը, որ երկրում կայունություն ու զարգա­ցում ունենալու համար պետք է ապավինել հանրապետության նախագահի իշխա­նության դերակա­տարությանը: Այդ տարիներին ավելի մեծ էր վախը հնարավոր քաոսային վիճակ­ներից, քան Հանրապետության նախա­գա­հին մեծ լիազո­րություններով օժտելու հետևանք­ներից: Նախագահական ուժեղ իշխանության անհրա­­­ժեշտությունը հիմնավորվում էր նրա­նով, որ դա հնարա­վորու­թյուն է տալիս կենտրոնացնելու գոյություն ունեցող տնտեսա­կան ու քաղաքական ռեսուրս­ները և արա­գորեն ընդունելու անհրաժեշտ որոշումները, արդյունավետորեն հաղթա­­հարելու հրա­տապ կամ կուտակված խնդիրները:

Մենք այսօր էլ պետք է արձանագրենք, որ անկախության առաջին տարիներին նախա­գահական կամ կիսանախագահական կառա­վար­ման ձևերն այլընտրանք չունեին։ Մինչդեռ այսօր արդեն ակնառու է, որ պատմական զարգացման ներկա փուլում որպես գերակա­յություն շարունակում է մնալ հավասա­րակշռված, վերահսկելի ու պա­տաս­­խանատու իշխանություն ունե­նալու խնդիրը. իշխանու­թյուն, որի յուրաքանչյուր ճյուղի, յուրաքանչ­յուր օղակի իրավունքների ու պատասխանատ­վության շրջանակները համահունչ են։ Իսկ դա, մեր պատկերացմամբ, լավագույնս կարող է լուծվել հենց պառլամենտական կառավարման ձևի պայմաններում:

Փոփոխված սահմանադրության հիմքում դրված են առանցքային նշանա­կություն ունե­ցող հետևյալ դրույթները.

-Ազգային ժողովը՝ որպես օրենս­դիր իշ­խանություն, ձևավորում է կառավարություն և վերահսկողություն է իրակա­նացնում նրա նկատմամբ,

-գործադիր իշխանությունը միասնական է ու ղեկա­վարվում է կառա­վա­րության կող­մից,

-դատարանները անկախ են և հաշվետու են միայն օրեն­քի առջև,

-հանրապետության նախա­գահը պետության գլուխն է, իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է, ղեկավարվում է բացառապես համապետական և համազգային շահերով, մաս չի կազմում իշխանության երեք թևերից որևէ մեկին, հետևում է Սահմա­նադրու­թյան պահ­պան­մանը:

2015 թվականի փոփոխություններով Սահ­մա­նադրությունը առանցքային դերա­կա­տա­րու­թյուն է վերապահել Ազգային ժողովին՝ միաժա­մանակ անհրաժեշտ ինքնուրույնու­թյուն ընձեռելով կառավա­րությանը երկրի ներ­քին ու արտաքին քաղաքականության մշակ­ման ու իրականացման հարցերում: Սահմա­նա­դրությունը նախատեսում է օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև համագոր­ծա­կցության կառուցակարգեր, որոնց նպա­տակն է խուսափել համակարգային  հակա­մար­­տություններից: Սահմա­նադրությունը հա­մար­ժեք լուծումներ է տվել կառավա­րության կայունությանը, խորհրդարանի վերահսկո­ղական լիազորություններին, պառլամենտա­կան փոքրամասնության դերին առնչվող հիմնախնդիրներին:

Սահմանադրությունը պետական մարմին­ների համա­կար­գում առանցքային դերակա­տա­րում է տալիս վարչապետին: Կառա­­վար­ման պառլամենտական ձև ունեցող պետու­թյուն­ներում վարչապետն իշխող կուսակցու­թյան ղեկավարն է:

 Վարչապետը, ապագա կառավարման համա­կար­գում ունենալով առանցքային դերակատա­րություն, այնուամենայնիվ, որևէ պարագայում չի կարող նույնացվել կիսանախագահական կառավարման մոդելի նախագահի հետ: Վար­չա­պետը, ի տարբերություն կառավարման կիսանախագահական ձևի Հանրա­­պետու­թյան նա­խագահի, ամբողջ գործադիր իշխանության ղեկավարն է, մշտապես գտնվում է խորհրդա­րանական վերահսկողության ներքո: Սահմա­նադ­րու­թյամբ վար­չապետը կարող է փոփոխ­վել քաղաքական դրդապատ­ճառ­ներով:

Այս տեսանկյունից խիստ կարևոր են պառ­լամենտական փոքրամաս­նությանը վերապահ­ված դերակատարությունն ու լիազորություն­ները: Կառա­վարման այս ձևի պայմաններում քաղա­քական հիմնական բաժանարար գիծը ոչ թե կառավարության և խորհրդարանի, այլ քաղա­քական մեծամասնության ու պառլամեն­տական փոքրամասնության միջև է։ Սահ­մա­նա­դրությունը պառլամենտական փոքրամաս­նու­թյանը վերապահել է իր դերին և կշռին համարժեք այնպիսի լիազորություններ, որոնք հնարավորություն պետք է տան հակակշռելու գործադիրին՝ վերջինիս թերու­թյունները, բացե­րը դարձնելով հանրային քննարկման առարկա:

Կառավարման խորհրդարանական ձևի պայ­ման­ներում կառավարությունը քաղաքա­կան պատասխանատվություն է կրում Ազգա­յին ժողովի առջև: Կառա­վարությունն իր գոր­ծունեությունն իրակա­նացնում է խորհրդա­րանական մեծա­մասնության աջակցության հի­ման վրա:

Այս համակարգը բացառում է հակասու­թյունը կառավարության և պառլամենտական մեծամասնության միջև, խորհրդարանի մեծա­մասնության աջակցությունը չվայելող վարչա­պետի գոյու­թյունը դառնում է հակահամա­կարգային՝ դրա հնարավորությունը հասցնելով զրոյի:

Կառավարման խորհրդարանական ձևի մե­խանիզմները մեծ ներուժ են պարունակում այս փիլիսոփայությունը պահ­պա­նելու և դրա տրա­մաբանությունից չշեղվելու համար: Ցանկացած նման շեղում հղի է անկայունությամբ ու անարդյունավետությամբ:

Չնայած կառավարման պառլամենտական ձև ունեցող պետություններում վարչա­պե­տի ունեցած ընդգծված դերին, այնուամենայնիվ, կառավարման պառլամենտական ձևը աչքի է ընկնում ապ­աանձնավորվածությամբ ու կոլե­գիալ կառավարման տարրերով: Անշուշտ, դժվար է ժխտել անհատների դերը կառավար­ման համակարգում: Այնուամենայնիվ, ընդ­գծենք, որ կուսակցական կառավարման տարրերն այս կառավարման համակարգում էականորեն մեծ են:

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր մենք ընտրում ենք պառլամենտական երկրի վարչապետին։ Առաջին անգամ ենք ընտրում, ուստի օբյեկտիվորեն շատ փորձա­ռություն չունենք, թե հատկապես ո՞ր տեսանկյունից պետք է դիտարկենք հարցը, ի՞նչը պետք է հաշվի առնենք, ի՞նչն է առաջնայինը և ինչը՝ ոչ։ Բայց ընտրության տրամաբանությունն էլ հստակ է և բխում է Սահմանադրությունից, ինչպես նաև պառլա­մենտական կառավարման ձև ունեցող պետությունների  քաղաքական փորձից: Այս համակարգին, ինչպես արդեն ասացի, բնորոշ է իրավունքներին համարժեք պատասխանատ­վությունը, այդ թվում նաև՝ քաղաքական։ Այս համակարգի պայմաններում վարչապետ է դառնում խորհրդարանում մեծամասնություն կազմած քաղաքական ուժի ղեկավարը,  և դա պատահական չէ։ Դա կոչված է նաև ապահովելու քաղաքական լիդերի անձնական պատասխանատվությունը տվյալ քաղաքական ուժի համար: Հայաստանի պարագայում սխալ, հակահամակարգային եմ համարում այսպես կոչված թաքնված կառավարման մեխանիզմ­ները, երբ չունենալով որևէ պաշտոն, քաղա­քական ուժի ղեկավարը կարող է փաստացի պետական կառավարում իրականացնել: Դա պատասխանատվությունն իրենից հեռու պա­հե­լու միջոց է, ձախողումների համար քավության նոխազ փնտրելու ձև: Երկու կողմից շրջափակված, փաստացի պատերազ­մական իրավիճակում գտնվող երկրի դեպքում, երբ իշխող կուսակցության ղեկավարը փորձի ի դեմս այլ մեկի փաստացի իրականացնել վարչապետի գործառույթները, դա, ըստ էության, կլինի ոչ միայն թուլություն, փա­խուստ պատասխանատվությունից, այլ իշխա­նա­կան ուղղահայացի վտանգում, չհիմ­նա­վորված երկիշխանության տարրերի ակամա ներմուծում՝ իր բոլոր հետևանք­ներով։ Սա հատկապես վտանգավոր է հարկ եղած պահերին համապետական մոբիլիզացիայի և բոլոր ռեսուրսները համախմբելու ու վտանգի չեզոքացմանն ուղղելու հրամայականի դեպ­քում, մի բան, որից, ցավոք, մենք երաշխա­վորված չենք։ Ինձ՝ որպես Հանրապետական կուսակցության ղեկավարի համար փա­խուստն անձնական պատասխանատվությունից անըն­դու­նելի է. երբեք չեմ արել ու չեմ էլ պատրաստվում: Ահա առաջին հերթին հենց այդ պատճառով է, որ այսօր ես այս ամբիոնին կանգնած եմ։

Այդ դեպքում հարց է առաջանում՝ միթե՞ չէի կարող կանխատեսել այս օրը սահմանադ­րական բարեփոխումների հենց ամենա­սկզբում, երբ հայտարարում էի, որ պառլամեն­տական կառավարման մոդելին անցնելու դեպքում չեմ հավակնի վարչապետի պաշտո­նին։ Իհարկե, կանխատեսում էի և այդ մասին արդեն առիթ եմ ունեցել խոսելու։ Նորից չեմ խոսի քաղաքական համատեքստն ընկալելու կամ իմ հավակնությունների դե ֆակտո բացակայության մասին, բայց կավելացնեմ մի միտք, որը բխում է ելույթիս սկզբնամասի ասելիքից։ Այսօր այս ամբիոնին կանգնած է ո՛չ թե անհատ քաղաքական-պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ո՛չ Հայաստանի Հանրա­պետության երրորդ նախագահը։ Նրանցից ոչ մեկն այստեղ գործ չունի անելու, և  այսօրվա քվեարկությամբ դրված չէ մեկին կամ մյուսին հավանություն տալու կամ չտալու հարց։ Այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդա­րանի քաղաքական մեծամասնությունը կազ­մող Հայաստանի Հանրապետական կուսակ­ցու­թյան նախագահը։ Ես այստեղ եմ նախ և առաջ որպես իշխող կուսակցության ղեկավար՝ հօգուտ իմ թեկնածության ասելու, որ ունեմ բավարար ազդեցություն և հնարավո­րու­թյուններ՝ ստանձնած քաղաքական պատաս­խա­նատվության շրջանակում ապահովելու խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներդաշնակ աշխատանքը իշխանության օրենսդիր և գործադիր թևերում։

Կրկնվեմ.

- «Կառավարման խորհրդարանական համա­կարգը բացառում է հակասությունը կառավա­րության և պառլամենտական մեծամասնու­թյան միջև»։

Ես պատրաստ եմ լինել այդպիսի հակասության բացառման երաշխավորը։

- «Կառավարման խորհրդարանական համա­կարգը բացառում է պառլամենտական մեծա­մասնության աջակցությունը չվայելող վարչապետի գոյությունը»։

Ես իսկապես ունեմ այդ աջակցությունը և պատրաստ եմ այն ծառայեցնել մեր երկրի դինամիկ զարգացման գերնպատակին։

Այս իրականությունն է, որ ինձ ստիպում է լինել քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժի, մեր դեպքում՝ քաղաքական կոալիցիայի համախմբման կենտրոնում։ Մեր երկրի զարգացման ընթացքի այս փուլի մարտահրավերների համակողմանի գիտակ­ցումն է, որ պարտադրում է լինել հանրության քվեն ստանալու համար ներկայացրած քաղա­քական ծրագրի իրականացման առաջին գծում։

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր ես ծրագրային մանրամասներ չեմ ներկայացնի։ Ակնհայտ է, որ իշխա­նության եկած քաղաքական ուժն իր ձևավորած կառավարության միջոցով իրականաց­նելու է այն ծրագիրը, որով հասարակության քվեն է ստացել։ Հետևաբար, անկախ ամեն ինչից, կառավարման խորհրդարանական մոդելով ձևավորված առաջին կառավարությունը Հա­յաս­տանում իրականացնելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական դաշ­նակցության ծրագրերը։ Անշուշտ, այս մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները հաշվի առնելով, կլինեն շտկումներ և ճշգրտումներ։ Այդ ամենի մասին ավելի հանգամանալից խոսելու ու խորհրդարանին ներկայացնելու առիթ դեռ լինելու է։

Ասեմ միայն, որ անվտանգությունը շարու­նակելու է մնալ թիվ մեկ գերակայությունը։ Արցախի խնդրի խաղաղ կարգավորման մեր դիրքորոշումն անփոփոխ է, իսկ հայոց բանակի հետևողական հզորացումն ու արդիա­կա­նացումը՝ ամենօրյա աշխատանքի առարկա։

Մեր կարևորագույն նպատակը մնալու է առաջընթացի ապահովումը, որի ուղղությամբ շարունակելու ենք կառուցել ու ամրապնդել մեր ծրագրերը։  Այո՛, այսօր մենք ունենք արտաքին քաղաքականության դրական արդյունքներ, որոնք ամրության լուրջ պաշար են տալիս մեզ։ Այո՛, այսօր մենք հասել ենք ներքին կայունության այնպիսի մակարդակի, որն արդեն դրականորեն կանխորոշում է նաև տնտեսական ցուցանիշների դինամիկան։ Այս միտումները մենք պետք է կարողանանք շարունակել։

Իրականացվող քաղաքականության բոլոր ուղղությունները դիտարկվելու են Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսանկյունից։ Դինամիկ զարգացում ապահո­վելուն զուգահեռ՝ լրջորեն կարևորելու ենք նպատակադրած ժողովրդագրական ցուցանիշ­ների հասանելիության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ հետևողական աշխա­տանքը:

Այս և մյուս հարցերի մասին մեր մանրամասնեցված պատկերացումները Ազգային ժողովում կհնչեն կառավա­րու­թյան ծրագրի ներկայացման ժամանակ։ Իսկ ծրագրի արդիականացման աշխատանքներն արդեն իսկ ընթանում են համատեղ կոալիցիոն աշխատանքային խմբում։

Շնորհակալ եմ ուշադրության համար։ Եվ եթե կան հարցեր, ես հաճույքով կպատասխանեմ:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
СК Армении: В рамках производства по делу о нападении на отдел полиции проводятся обыскиВ Индии раскрыли подробности переговоров с главой МИД УкраиныРоссия готова способствовать нормализации армяно-азербайджанских отношений: Сергей ЛавровВ Армении с завтрашнего дня программой возврата пенсий и пособий могут воспользоваться картодержатели 11 банковАрмения запретила трансляции на своей территории программ Владимира СоловьеваПремьер Польши считает, что Европа вошла в «предвоенную эпоху»Омбудсмен: В Нагорном Карабахе остались 20 армян«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Российские власти сообщили об уничтожении 15 целей над БелградомСурен Петросян: Это вопрос не только Воскепара, но и всей государственностиЧленство в ЕС - самый верный и желаемый для нас вариант: спикер Парламента АрменииГлавы Парламентов Армении и Азербайджана в ближайшее время вновь встретятсяСурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян»“Ереванский бестселлер”: лидер продаж - “Книга джунглей”: детско-юношеская книга, февраль, 2024Испанская Ла Лига: Стартует 30-й турВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 29 МАРТАApple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху
Самое популярное