Ամստերդամում ինքնասպանությունների խցիկ են ցուցադրել
ՀասարակությունԱմստերդամում հուղարկավորության ինդուստրիայի ցուցահանդեսում ցուցադրել են ինքնասպանությունների համար նախատեսված մեքենայի նախատիպը: Այս մասին հայտնել Է South China Morning Post հրատարակությունը:
Հարմարանքը նախագծել են դիզայներ Ալեքսանդր Բաննիկը եւ ավստրալացի ակտիվիստ Ֆիլիպ Նիչկեն, որը երկար տարիներ պայքարում Էր հանուն Էվթանազիայի օրինականացման: Մեքենան բաղկացած Է հիմքից, ազոտով լի՝ բացվող անոթից, հանովի պատիճախցիկից, որտեղ պառկում Է ինքնասպանը:
«Նա թեթեւակի գլխապտույտ կզգա, այնուհետեւ արագորեն կկորցնի գիտակցությունը եւ կմահանա»,- բացատրում Է Նիչկեն: Գյուտարարները հույս ունեն գործող նմուշը կառուցել մինչեւ տարեվերջ: Ցուցահանդեսում ներկայացված Է սոսկ մակետը եւ վիրտուալ լիապտույտը, ինչն օգնում Է, որ մարդն իրեն պատկերացնի նրա փոխարեն, ով մտել Է պատիճախցիկը: