00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ստրասբուրգում հիշում և պահանջում ենՀայաստանը մարդասեր հերոսների հանդիպման վայրն է դառնում. Ռուբեն Վարդանյան«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018 թվականի հերոսները նրանք են (տեսանյութ)Սերժ Սարգսյանի հրաժարականը` «Время покажет» հաղորդման թեմա (տեսանյութ)Պահանջում են մարզպետի հրաժարականըԱդրբեջանական զինուժը նորից տեղաշարժվում է առաջնագծում (տեսանյութ)Փաշինյանի հետ բանակցությունների օրակարգը բաց է. Կարեն Կարապետյան«Արսենալ»-ը 50 մլն կտրամադրի նոր տրանսֆերների համարՉինուհին հիվանդանոցում է հայտնվել «երկնքից» վրան ընկած շան պատճառով«Արցախ»-ի ֆուտբոլիստները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկար)

Սարգսյանի վարչապետական վերջնախաղը

 
ԱԺ-ում այսօր հանգուցալուծվեց 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված գլխավոր ինտրիգը: ԱԺ պատգամավորները 77 կողմ, 17 դեմ ձայնով ՀՀ 15-րդ վարչապետի պաշտոնում ընտրեցին Սերժ Սարգսյանին: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն ազատ քվեարկեցին, ԵԼՔ-ը՝ դեմ: Միաձայն կողմ էին միայն ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն:
 
Իրականում, իրադարձությունների այսօրվա սցենարն, ըստ էության, կանխորոշվել է 2016-ի վերջին, երբ Կարեն Կարապետյանը համաձայնեց դառնալ ՀՀԿ առաջին փոխնախագահ` ընդունելով Սերժ Սարգսյանի քաղաքական լիդերությունը, նրա` առաջինը և իր` երկրորդը լինելու ստատուս-քվոն: Այսօր արդեն Սարգսյանը վերադարձրեց իշխանությունը և գլխավոր ռիսկը, որին այսօր կարող է բախվել նորընտիր վարչապետը՝ Երևանի փողոցները ողողած և նրա վարչապետության դեմ պայքարող բազմահազար քաղաքացիների անհնազանդության ակցիաներն են: Ի դեպ, այս ընտրության ֆոնին ակնհայտ դարձան երկու՝ իրար հետ որևէ առնչություն չունեցող իրականությունները: Մի իրականության մեջ դա եռանդով լի երիտասարդությունն է, որը փողոցներ է փակում, երթեր անում. այն երիտասարդությունը, ում իր ամփոփիչ ելույթում Սարգսյանն անվանեց հանգած հրաբուխը կրկին արթնացնել ցանկացող բզբզողներ: Հասկանալի է, որ նորընտիր վարչապետը նկատի ուներ Փաշինյանին և հրապարակում հավաքված մյուս քաղաքական ուժերին, սակայն այս պայքարի էությունը հենց դրանում է, որ լոկոմոտիվը ոչ թե անհատներն են, այլ ողջ հասարակությունը: Մյուս իրականության մեջ այս ամենին անհաղորդ, երկրից ու իրականությունից փշալարերի հետեւում նիստ անող մեռյալ դեմքեր են, որոնք կամ քծնում են Սերժ Սարգսյանին, կամ փորձում նրան համոզել, որ մի քիչ էլ ժողովրդի մասին մտածի…
 
Հատուկ ուշադրության է արժանի վարչապետի ընտրության քվեարկության խճանկարը: Իրականում ամեն ինչ այնպես էր, ինչպես և կանխատեսում էին բազմաթիվ վերլուծաբաններ: Խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերը քվեարկել են՝ հետապնդելով իրենց նպատակները: ՀՀԿ-ՀՅԴ տանդեմի մասով ամեն ինչ պարզ է. դաշնակցականները անգամ չցանկացան վերհիշել մեկ տարի առաջ Արմեն Ռուստամյանի արած հայտարարության մասին: Հիշեցնենք՝ Ռուստամյանը այն ժամանակ պնդում էր, որ երկրում միակ քաղբանտարյկալները իրենք են եղել: Այս խոսքերը վերհիշելու առիթ դաշնակցականները ունեին,քանի որ վարչապետի պաշտոնը ստանձնող Սերժ Սարգսյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանում երբեք չեն եղել և չկան քաղաքական հայացքների համար բանտարկված անձինք: Ինչևէ՝ ՀՅԴ ապագա կոալիցիայում իր տեղը ապահովելու խնդիր ունի և այս քաղաքական ուժի պահվածքը , եթե ընդունելի չէ, ապա առնվազն հասկանալի է: ԵԼՔ-ի քվեարկությունը նույնպես տրամաբանական էր այն առումով, որ ինստիտուցիոնալ ընդդիմությունը՝ ինչպիսին իրեն հորջորջում է դաշինքը այլ կերպ քվեարկել պարզապես չէր կարող: Մարուքյանի աստղային ժամը պայմանավորված էր հրապարակ չգնալը և փշալարարերից այն կողմ Փաշինյանին չաջակցելը ինչ-որ կերպ արդարացնելու ցանկությամբ: Մյուս կողմից հասկանալի է՝ որքան բուռն է ընդդիմության Ինչ վերաբերվում է ընդդիմադիր մյուս ուժին՝ Ծառուկյան դաշինքին, ապա քվեարկությունից օրեր առաջ արդեն իսկ պարզ էր, որ դաշինքում ազատ քվեարկելու որոշում է կայացվել: Եթե դաշինքը կողմ քվեարկեր, ապա կառաջանար քաղաքագիտական կոնֆուզ՝ Ծառուկյան դաշինքը խորհրդարանում իրեն հայտարարել է ընդդիմություն, բայց ինչպե՞ս կարող է ընդդիմությունը քվեարկել մեծամասնության թեկնածուի կողմ, եթե խնդիրը գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնի մասին է: Դաշինքում թերևս կայացրել են ստեղծված իրավիճակից բխող՝ իրենց համար օպտիմալ որոշումը: Սերժ Սարգսյանին առայժմ բավարարում է «Ծառուկյան» ընդդիմությունը և այդ իմաստով՝ նա չունի ստատուս-քվո փոխելու պլաններ և նպատակահարմարություն, առնվազն մինչև 2022 թվականը:
 
Այս պահին գլխավոր հարցը թերևս հետևյալն է՝ ի՞նչ նոր ծրագրով կամ առաքելությամբ է նոր իշխանություն ձևավորելու Սերժ Սարգսյանը, որովհետև նույնիսկ անփոխարինելիության դատապարտելի բանաձևը պետք է ունենա կոնկրետ քաղաքական բովանդակություն, ծրագիր: Այս հարցի պատասխանը մենք չենք լսում, ինչը ծնում է քաղաքական անհամարժեքություն, որովհետև փաստացի ինստիտուցիոնալիզացվում է ոչ թե խորհրդարանական կառավարումը, այլ, ըստ էության, ավտորիտար մտածողությունը, երբ պետական և քաղաքական համակարգերը ադապտացվում են ոչ թե Սահմանադրությանը, այլ մեկ մարդու իշխանությանը:
 
Ստելլա Խաչատրյան
 
դիտվել է 10542 անգամ
Լրահոս
24 Ապր
Ստրասբուրգում հիշում և պահանջում ենՀայաստանը մարդասեր հերոսների հանդիպման վայրն է դառնում. Ռուբեն Վարդանյան«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018 թվականի հերոսները նրանք են (տեսանյութ)Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցին հերքում էՍերժ Սարգսյանի հրաժարականը` «Время покажет» հաղորդման թեմա (տեսանյութ)Պահանջում են մարզպետի հրաժարականըԱդրբեջանական զինուժը նորից տեղաշարժվում է առաջնագծում (տեսանյութ)Փաշինյանի հետ բանակցությունների օրակարգը բաց է. Կարեն ԿարապետյանԱլիևների թաքցրած թալանած ունեցվածքի տեղը հայտնի է«Արսենալ»-ը 50 մլն կտրամադրի նոր տրանսֆերների համարEl Pais-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է Իսպանիայի արխիվներում Հայոց ցեղասպանության մասին վկայող փաստաթղթերին Չինուհին հիվանդանոցում է հայտնվել «երկնքից» վրան ընկած շան պատճառով«Արցախ»-ի ֆուտբոլիստները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկար)Չեխիան հայ ազգի հետ սգում է ապրիլի 24-ը. Պետր Միկիսկա ՀՀԿ-ի պարտության գլխավոր պատճառը Հատում են «Նաիրի» բժշկական կենտրոնի բակի հսկա ծառերը (տեսանյութ)Երևանում բնակելի շենքի հրդեհային անվտանգության կանոնների խախտումները բարդացրել են հրշեջների աշխատանքը Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել IDeA հիմնադրամի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետՆիդեռլանդները կարող է երկու հայ երեխայի արտաքսել Հայաստան Արևմուտքի գնահատականը ՝ «թավշյա հեղափոխությանը»Էրդողանն ապրիլի 24-ին հերթական ոչինչ չասող ուղերձն է հղել պոլսահայերին«Ահա հետևանքը». Լուկաշենկոն՝ Հայաստանի մասինՀայաստանում հարգում են Ցեղասպանության զոհերի հիշատակը. ռուսական լրատվամիջոցների անդրադարձըՍիրուշոն ցույց է տվել, թե ինչպես են երիտասարդներն իր երգի ներքո տոնում վարչապետի հրաժարականը Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ճանաչի մարդկության դեմ այս հանցագործությունը. Հենրիխ ՄխիթարյանԿարեն Կարապետյանը և Սամվել Կարապետյանը քննարկել են Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերըՄեկնարկել է «թավշյա հեղափոխականների» երթը դեպի Ծիծեռնակաբերդ (ուղիղ միացում)Հայաստանում օպերատիվ իրավիճակը վերահսկելի է. Վլադիմիր Գասպարյանը հանդիպել է Կարեն Կարապետյանի հետՀայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի հենց Թուրքիայի խորհրդարանում. ՓայլանԶարգացած և հզոր պետություն. սա է մեր պատասխանը 1915 թ.-ի ոճրագործությանը. Արման ՎարդանյանԿրեմլը հուսով է՝ Հայաստանում քաղաքական փոխհամաձայնություն կհաստատվի«Թավշյա հեղափոխության» երիտասարդները մաքրում են Երևանը (լուսանկարներ)Զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն. Կարեն Կարապետյան Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչըԷջմիածնում երկրապահ կամավորականի դանակահարման դեպքի առթիվ հարուցվել է քրգործԻշխանափոխվել է․ Գոռ Վարդանյանը գրկել ու շնորհավորել է մարդկանց՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ ԵԽԽՎ համազեկուցողները Սերժ Սարգսյանի քայլը համարձակ են որակելԻնչպես կարող է Թրամփը ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին. CNN-ի անդրադարձըՇուշան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջի ետնանկար է դարձրել Սերժ Սարգսյանի լուսանկարըՔիմ Քարդաշյանի անդրադարձը Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին (լուսանկար) Սերժ Թանկյանը պարզաբանել է՝ ինչու չի կարողացել գալ ՀայաստանԿարեն Կարապետյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. «Անհապաղ պետք է թուլացնել այդ լարվածությունը»Արաքսավանի սելավատարից փրկարարները քաղաքացու դի են դուրս բերել Վանես Մարտիրոսյան-Գենադի Գոլովկին. հայացքների մենամարտ (տեսանյութ, լուսանկարներ)Ովքեր և ինչու են սպանել 46-ամյա ազատամարտիկին. մանրամասներԱՄՆ-ը ձգտում է «իրադարձությունների ազնիվ ու շիտակ ճանաչման». դեսպան Միլսը՝ ԾիծեռնակաբերդումՀրանտ Մելքումյանը Բանգկոկի մրցաշարում 7-րդն է ՀՅԴ-ն պատրաստ է բոլորի հետ աշխատել (տեսանյութ) Հանկարծ չստացվի այնպես, որ գա նոր օլիգարխ եւ իշխի հին օլիգարխին. Ռուբեն ՎարդանյանԿարեն Կարապետյանն ու Բակո Սահակյանը կարևորել են Հայաստանում կայունության պահպանումը
Ամենադիտված
Սերժ Սարգսյանը լքեց Հայաստանի տարածքըՀայտնի է Սերժ Սարգսյանի գտնվելու վայրըՍամվել Ալեքսանյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինԼյովա Երանոսյանը հայհոյեց Սասուն Միքայելյանին. նույն ձև պատասխան ստացավ (տեսանյութ)Անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդԵս անում եմ իմ քայլը. Բանտի պաշտոնյան միացել է Նիկոլ Փաշինյանին (լուսանկար)Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պատշգամբից հետևում է ցույցերին. գաղտնի նկարահանումՄիխեիլ Սաակաշվիլիի կոչը՝ Հայաստանի իշխանություններինԷդուարդ Շարմազանովի եղբայրը ցուցարարին ծեծելով նստեցնում է ավտոմեքենան (տեսանյութ)ԱՐՏԱԿԱՐԳ ԹՈՂԱՐԿՈՒՄ. Կենտրոնում անկարգություններ են, ծեծ ու ջարդ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ