«Հրապարակ»․ Զրահաբաճկոններով էին եկել
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է․
Երեկ թեեւ ԱԺ-ում անվտանգության ուժեղացված ծառայություն էր, անգամ շներ էին բերվել եւ մետաղորսիչ, ՀՀԿ-ն լրացուցիչ միջոցներ էր ձեռնարկել․ ԱԺ նիստի ընթացքում ՀՀԿ երիտպատգամավոր Միհրան Հակոբյանը եւ Արա Սաղաթելյանը նստած էին ոչ թե իրենց տեղերում, այլ՝ ձախ դռան մոտ, աշխատակազմի տեղում։ Նրանք միայն քվեարկության ժամանակ վերադարձան իրենց տեղը:
Մենք տեղեկացանք, որ նստեցրել էին, որ եթե հանկարծ Լենա Նազարյանն ու Արարատ Միրզոյանը որոշեն գալ ԱԺ դահլիճ ու կրկնել իրենց նախորդ ակցիան` գունավոր հրավառությունը, կարողանան կանխել: Երեկ եւ նախորդ օրը խորհրդարան եկած ՀՀԿ-ական պատգամավորներից ոմանք զրահաբաճկոններով էին: Դերժավայի Արկադը՝ Արկադի Համբարձումյանը, ով միշտ աշխատանքի է գալիս կոստյումով, այն էլ՝ բավականին թանկարժեք ֆիրմաների արտադրության, երկու օր է՝ սպորտային է հագնված՝ իբր սովորական «ժիլետը» վրայից: Մինչդեռ դա այդքան էլ սովորական չէ, այլ՝ «բրոնեժիլետ»:
Գուցե պատճառն այն է, որ մոտ 15 տարի առաջ Համբարձումյանի նկատմամբ մահափորձ էր կատարվել՝ կրակել էին նրա ավտոմեքենայի վրա: