Միքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը ՈՒՂԻՂ. Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը «Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ» «Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ» «Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ» Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ» «Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ «Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ» «Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ» 

Ո՞ւմ էր ուղղված Սերժ Սարգսյանի խորհրդավոր հայտարարությունը

Վերլուծական
Խորհրդարանում վարչապետի թեկնածության քննարկման ժամանակ Սերժ Սարգսյանը, դիմելով Էդմոն Մարուքյանին, մի խորհրդավոր արտահայտություն արեց՝ ասելով, որ եթե մենք ուզում ենք ապրել լուսավոր Հայաստանում, բարգավաճ Հայաստանում, արդար Հայաստանում, պետք է, որ հանգած հրաբուխները չարթնանան, իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն: Շատերի մոտ հարց առաջացավ, թե ով է այդ հանգած հրաբուխը, և ով է բզբզողը: Ո՞ւմ նկատի ուներ Սերժ Սարգսյանը:
 
Իրականում այս հայտարարությունը Սերժ Սարգսյանի վարչապետության առաջին հայտարարությունն էր և առաջին մեսիջը քաղաքական դաշտի հանգած հրաբուխներին, որոնք, ինչ խոսք, առկա են և գուցե հենց նրանց արթնանալու մեջ է Սարգսյանը տեսնում իր վարչապետության համար գլխավոր ռիսկերն ու սպառնալիքը: Ո՞ւմ էր ուղղված այդ հայտարարությունը՝ կարելի է միայն ենթադրել: Չի բացառվում, որ Սարգսյանի մեսիջի հասցեատերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման հնարավոր ու անհնար աջակիցների մասին շատ էր գրվել: Զանազան անուններ են շրջանառվում և ահա այսօր էլ հանկարծ դրանց թիվը համալրվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունով: Ասվում էր, որ իբրև թե Քոչարյանի մերձավորներն ամեն ինչ անում են, որպեսզի փաշինյանական հանրահավաքներին մասնակցելու համար մոբիլիզացնեն ՕՐՕ դաշինքի մնացորդները։ Քոչարյանի հնարավոր ակտիվացման դեմ Սարգսյանն արդեն քայլեր ձեռնարկել է՝ Մարտի մեկի կիսաբաց-կիսափակ վիճակում գտնվող գործը ամեն պահի կարող է վերաբացվել՝ թիրախում պահելով հենց Քոչարյանին: Ի դեպ՝ Քոչարյանն այսօր շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, գուցե այսպիսով ակնարկելով, որ իր «հրաբուխը» արթնանալու որևէ նպատակ չունի:
 
Արդյո՞ք նույնը կարելի է ասել հանգած մյուս պոտենցիալ հրաբուխի՝ Սեյրան Օհանյանի վերաբերյալ: Վերջին ամիսների ընթացքում ՊՆ-ն և ԱԱԾ-ն անչափ հետևողական են դարձել Օհանյանի ղեկավարման տարիներին համակարգում կատարված հանցանքները, կոռուպցիոն դեպքերը բացահայտելու հարցում: Անմիջապես Օհանյանի անվան հետ այդ բացահայտումները կապել չի ստացվում, սակայն մեսիջներն ակնհայտ են: Իշխանական վերնախավը այս քայլին գնացել է` նախազգուշացնելով ընդդիմադիր դարձած նախկին նախարարին, որ շուրջօրյա հանրահավաքներին միանալու դեպքում հնարավոր է` վատ հետեւանքներ լինեն իր համար: Բզբզողն էլ այս դեպքում Նիկոլ Փաշինյանն է, ում բզբզալուց կարող են օգտվել հանգած հրաբուխները և որոշեն ակտիվանալ: Հենց այդ ակտիվացումը կանխելու նպատակ էլ հետապնդում էր Սերժ Սարգսյանը՝ ԱԺ ամբիոնից անելով նմանատիպ հայտարարություն:
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոսկու գինն աճել էՄիքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը Նավթի գներն աճել ենՈՒՂԻՂ. Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը Օրվա խորհուրդ. Մարտի 19. Պահք օր 37«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետինԹևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»«Ժողովուրդ». Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում«Հրապարակ». «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնելԲնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»«Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. ինչ է արել «իմ քայլը» հիմնադրամըԻբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Հոգեբանները պարզել են, թե ինչն է մարդկանց ստիպում բամբասելԴ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրություններըՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ ՊատելՈսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ ՓաշինյանՓաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)«Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ)Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ)Բայրամովը և Բոնոն քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ռուսաստանում հանք է փլուզվել 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորԷրդողանը շնորհավորել է ՊուտինինԱմեն տարի մեզ ինչ-որ բան պակասում է․ Վարազդատ ՀարոյանՆԱՏՕ-ի ղեկավարը Վրաստանին կոչ է արել «ավելին անել» Ռուսաստանին կանգնեցնելու համարԵվգենի Պետրոսյանը կատակել է հայերի մոտ ուժեղ էրեկցիայի մասին Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկՆոր՝ «երրորդ ուժի» սպասումովՄեր քաղաքականությունն է` թույլ չտալ պատերազմի սկսում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկ․ News.amԿենտրոնի թաղապետի ենթակաների կաշառքի գործով վկային դատարան են բերել պատգարակով․ ArmLur.amԻնչպես են քաղաքացիները ճանապարհել Փաշինյանի ավտոշարասյանը (տեսանյութ)ԽԾԲ-ին յուղոտ պաշտոնների տեղավորած ՔՊ-ականները. Էմմա Պալյան«Ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո․ «Ազատություն»Շուտով գնացքները կգնան ուղիղ դեպի Սևաստոպոլ․ ՊուտինՆԱՏՕ-ն և Ադրբեջանը համագործակցության մասին նոր փաստաթուղթ են պատրաստում․ ՍտոլտենբերգՍփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ, նաև` փրկարարական ջոկատում (տեսանյութ) Թավշյա հեղափոխությունից խաբվածները. ինչպես Փաշինյանն ու թիմակիցները մոլորեցրին էկոակտիվիստներինԱմերիկուհին քնում է վանդակում և իրեն ներկայացնում որպես շուն
Ամենադիտված