00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արտակ Թովմասյանը Պլեխանովի անվան համալսարանում կրիպտոարժույթների մասին դասախոսություն կարդաց (տեսանյութ, լուսանկարներ)Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմումը ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ փաստաթուղթըՍամվել Բաբայանը ազատ է արձակվում ԱԱԾ մեկուսարանից՝ ՈւՂԻՂՍամվել Առաքելյան, հեռացի՛ր, Արտակ Ցուցուլյան՝ արի՛Երեխաները վերարտադրել են արքայազն Հարիի և Մեգան Մարքլի թագավորական պսակադրությունը (լուսանկարներ, տեսանյութ) Ագրամունտը հեռանում է քաղաքականությունիցՎԶԵԲ-ը պատրաստ է օժանդակել առողջապահական ոլորտի բարեփոխումներին Ջաղինյանի գործը հասավ դատախազությունԵրեք ընկեր պատահաբար տեսագրել են, թե ինչպես են իրենք ջրասույզ լինում (տեսանյութ)

«Ժողովուրդ». Միջազգային հանրության արձագանքը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում այս օրերին անցկացվող հանրահավաքներին եւ բողոքի ցույցերին միջազգային հանրության արձագանքը խոսուն էր: Նախկինում ԱՄՆ-ը, ԵՄ-ն ու ՌԴ-ն միաժամանակ չէին արձագանքել բողոքի ցույցերին, եւ կողմերից (հասկանալի է՝ առաջին հերթին իշխանություններից) չէին պահանջել զսպվածություն ցուցաբերել: Նրանց արձագանքները հիմնականում եղել են ուշացած, երբ արդեն իշխանությունները դիմել էին բռնությունների, կամ միշտ չէ, որ ե՛ւ Արեւմուտքը, ե՛ւ ՌԴ-ն նույնկերպ են արձագանքել:

Մինչդեռ երեկ ընդհակառակը. «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ ՌԴ-ի տոնայնությունը համահունչ էր: ԱՄՆ պետքարտուղարությունն իր հաղորդագրության մեջ անհանգստություն էր հայտնել մինչեւ հիմա ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների առնչությամբ, ու նշել. «Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել որեւէ լարվածությունից կամ բռնի գործողություններից»: ՌԴ-ն ՀՀ-ում կատարվող իրավիճակին անդրադարձել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի միջոցով. «Եւ ամենակարեւորը, մենք հույս ունենք, որ ամեն ինչ ընթանում է օրինականության շրջանակներում»,- ասել է նա:

Եւ վերջապես, ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունն ու ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հայտարարություն են տարածել` կարեւորելով, որ ներգրավված բոլոր կողմերը շարունակեն դրսեւորել զսպվածություն եւ պատասխանատվություն: ԵՄ-ն շեշտել է ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության ներառյալ դատաիրավական համակարգի ամրապնդման ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը:

Նկատենք նաեւ, որ բողոքի ցույցերի ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարել է թավշյա իշխանափոխության մասին` ընդգծելով, որ իրենք մերժում են բռնությունը, հակաօրինական քայլերը եւ իշխանությունների ուժին հակադրելու են միայն ժպիտ: Իսկ իշխանությունները երեկ արդեն փողոց են դուրս բերել զրահատեխնիկա եւ ջրցան մեքենաներ, որոնք գիշերային ժամին «պտտեցնում էին» մայրաքաղաքի կենտրոնում»:

Առավել մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում 

դիտվել է 6860 անգամ
Լրահոս
25 Մայ
Արտակ Թովմասյանը Պլեխանովի անվան համալսարանում կրիպտոարժույթների մասին դասախոսություն կարդաց (տեսանյութ, լուսանկարներ)Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմումը ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ փաստաթուղթըՍամվել Բաբայանը ազատ է արձակվում ԱԱԾ մեկուսարանից՝ ՈւՂԻՂՍամվել Առաքելյան, հեռացի՛ր, Արտակ Ցուցուլյան՝ արի՛Երեխաները վերարտադրել են արքայազն Հարիի և Մեգան Մարքլի թագավորական պսակադրությունը (լուսանկարներ, տեսանյութ) Ագրամունտը հեռանում է քաղաքականությունիցՊրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան` «Վերջին զանգ» (տեսանյութ) ՎԶԵԲ-ը պատրաստ է օժանդակել առողջապահական ոլորտի բարեփոխումներին Ջաղինյանի գործը հասավ դատախազությունԵրեք ընկեր պատահաբար տեսագրել են, թե ինչպես են իրենք ջրասույզ լինում (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է մշակույթի գործիչներին հուզող հարցերին Աշոտ Ղահրամանյանը հրաժարականի դիմում է գրել «Ռեալ»-ի ֆուտբոլիստները ժամանել են Կիև (տեսանյութ)Մամեդյարովի համար Փաշինյանի թեզը ծիծաղելի էԿան խնդիրներ, որոնք պետք է լուծենք առանց չմտածված քայլերի․ վարչապետ (տեսանյութ)Ռոնալդինյոն կամուսնանա միանգամից 2 կնոջ հետ (լուսանկարներ)Samsung-ին պարտավորեցրել են 539 մլն դոլար վճարել Apple-ին (տեսանյութ) Ընկերոջ դին մեքենայով տեղափոխել են Հրազդանի կիրճ, թողել այդտեղ ու հեռացել Գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների վերաբերյալ հրապարակումներըՓաշինյանի հետ հարաբերություններին երբևիցե սուր չեն եղել, ԲաբլոյանՄեկնարկում է «Ռոլան Գարոս»-ի մրցաշարըԱտոմակայանը կփակվիՍԴ նախագահն՝ իր հրաժարականի մասին«Թե բա քեզ պե՞տք էր». Արթուր Աղաբեկյան Արմեն Սարգսյանը մեկնում է ՎրաստանԵրևանի ավագանիում Ալեն Սիմոնյանին կփոխարինի Նարա Հովհաննիսյանը Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին. ՇարմազանովԵկել է ցտեսություն ասելու ժամանակըԲաղդասարյանը՝ ԱԱԾ-ի սկանդալային քայլերի մասինԲոլորիս հույսն է՝ Արցախի կարգավորումը լինի շատ շուտով. ԱԳ նախարարԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել Չինաստանում Հայաստանի նախկին դեսպանինՄարուքյանի համար խմբակցության ղեկավարի հարցը շատ փոքր հարց էԱրտահերթ ընտրություններ. երբ և ինչպեսԵվս մեկ դրական տեղաշարժ՝ տնտեսության և տրանսպորտի ոլորտների համարՆիկոլ Փաշինյանի նախազգուշացումը. ո՞վ է կանգնած սադրանքների հետևումՄարուքյանը՝ խաղից դուրս վիճակումՎալերիյ Օսիպյանը հորդորել է շրջանավարտներին կարգապահություն դրսևորել 2018-ը պատմական տարի է լինելու. Նախագահ ՈւՂԻՂ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստըԱրագաչափերի և տեսանկարահանող սարքերի հետ կապված կոնկրետ առաջարկություն ՀՀ կառավարությանըՄենք շարժվում ենք դեպի ազատ և երջանիկ Հայաստան, և կարևոր անկյունաքարեր ենք դրել այդ շինության կառուցման ճանապարհին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ադրբեջանում թղթադրամ է թողարկվել նախկին նախագահ Հեյդար Ալիևի դիմանկարովԸմբիշ Սահակ Հովհաննիսյանը պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել Զեյնալյանը Իտալիայի դեսպանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերԱստղագուշակ՝ մայիսի 25-ի համարԳյուղապետերը Սերժ Սարգսյանի լուսանկարները փոխարինում են Սեյրան Սարոյանի լուսանկարներով. «ՉԻ»Ավտովթար Երևանում. Վերջին զանգին մասնակցող 17 և 18-ամյա տղաները տեղափոխվել են հիվանդանոցՕսիպյանը խստացրել է. ոստիկաններն այլևս չեն կարողանում տաքսի վարել. «Ժողովուրդ»Հայաստանի և Արցախի դպրոցներում հնչում է վերջին զանգը
Ամենադիտված