Մանուէլ Պետրոսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Շարժայի մրցաշարում
ՍպորտԳրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը շարունակում են ելույթները Շարժայի միջազգային մրցաշարում:
Մրցաշարի 8-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը կիսեց միավորը մրցակցի հետ, իսկ Մանուէլ Պետրոսյանը հաղթանակ տոնեց:
Այս տուրից հետո Մանուէլ Պետրոսյանն ունի 5,5 միավոր, իսկ Տիգրան Պետրոսյանը` 5 միավոր:
Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում ընթացող «Շարժա Մասթերս» միջազգային մրցաշարն անցկացվում է 2-րդ անգամ: Մրցաշարը հավաքել է հզոր կազմ. 132 մասնակիցներից 31-ը կրում են գրոսմայստերի տիտղոս, իսկ մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստն է 2709 գործակից ունեցող չինացի գրոսմայստեր Վան Հաոն: