Բելառուսը «Պոլոնեզ» կվաճառի՞ Ադրբեջանին (տեսանյութ)
WorldԲելառուսի պաշտպանության նախարարությունում «Կոմերսանտ» թերթին մոտ կանգնած աղբյուրը պատմել է, թե Բելառուսը 2018 թվականին պատրաստվում է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ) արտահանել այլ երկրներ, և հավանական պատվիրատուն Ադրբեջանն է:
Ըստ տեղեկությունների՝ առաջին պայմանագրով Ադրբեջանին կմատակարարվի «Պոլոնեզ»-ի 10 կոմպլեկտ, որի մեջ մտնում են հրթիռները, տրանսպորտային լիցքավորման մեքենաները, կառավարման կետը, ռադիոտեղորոշիչ կայանները և այլն: