Հնարավոր է` Մխիթարյանը պատրաստ լինի «Ատլետիկո»-ի դեմ խաղին. Վենգեր
ՍպորտԼոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Հենրիխ Մխիթարյանի ապաքինման մասին:
«Մխիթարյանը սկսել է մարզվել: Առաջիկա 3-4 օրերը նա կկարողանա մեծացնել ծանրաբեռնվածությունը:
Հնարավոր է` նա պատրաստ լինի հինգշաբթի օրվա խաղին (Եվրոպայի լիգայում՝ «Ատլետիկո»-ի դեմ խաղին)»,–մարզչի խոսքը մեջբերում է The Independent-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայում ԲԿՄԱ-ի դեմ առաջին խաղում: