ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն Սիմոնյան Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից «Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունը 

Տեսանյութ. ծեծի ենթարկված լրագրողը մանրամասներ է ներկայացնում միջադեպի վերաբերյալ

Տեսանյութեր

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանը մանրամասներ է ներկայացրել կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ առավոտյան տեղի ունեցած միջադեպից, որի արդյունքում նա մարմնական վնասվածքներով հայտնվել է հիվանդանոցում: Նա պատմեց, որ առավոտյան, ժամը 08:30-ին, երբ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի մասնակիցները Հանրապետության հրապարակից շարժվել են դեպի կառավարության 3-րդ մասնաշենք, ինքն էլ է գնացել նշված տարածք և փորձել է ֆիքսել մարդկանց, ում վարքագիծը տարբերվել է հավաքի մասնակիցների վարքագծից: Լրագրողը պատմեց, որ մի շարք անձանց թվում ֆիքսել էր նաև այն երկու անձանց, ովքեր հետո հարձակվել են իր վրա: «Այդ երկուսը նկատեցին, որ ես իրենց նկարել եմ, փորձեցին հեռանալ իմ տեսադաշտից: Նրանք հեռացան իմ տեսադաշտից, իսկ ես գնացի կառավարության երրորդ մասնաշենքի մուտքի մոտ, կանգնած էի մուտքից մոտ 30 մետր հեռավորության վրա, և տեսա, որ այդ երկուսը կողքս են: Նրանցից մեկը սև հագուստով էր, մյուսը` կապույտ հագուստով: Կապույտ հագուստով անձը հարցրեց` ինչի՞ ես նկարել ու սկսեց բռունցքներով հարվածել ինձ: Այդ պահին միացավ նաև մյուսը և սկսեցին հարվածներ հասցնել գլխիս, մարմնիս տարբեր հատվածների: Հետո նրանք փորձում էին հեռանալ, ես փորձեցի գնալ հետևներից, որպեսզի ֆիքսեմ, հասկանամ, թե ովքեր են»,- պատմեց լրագրողը:

Նա հավելեց, որ Գարեգին Նժդեհի արձանի մոտ սև հագուստով անձը կրկին փորձել է իրեն հարվածել և իրավիճակ է ստեղծվել, որ երկուսով ընկնում են գետնին: «Հետո նա վեր կացավ և փախավ, գնաց դեպի Մելիք-Ադամյան փողոց: Այդ ընթացքում ես մոտեցա Բուզանդի փողոցի վրա կանգնած ոստիկաններին, հրեշտակների գումարտակի մի մայորի ասացի, որ լրագրող եմ, միջադեպ է տեղի ունեցել, իսկ նրանք փախչում են: Նա արհամարհական խփեց ձեռքիս` ասելով «գիտենք, որ լրագրող ես»: Դրանից հետո ես միջադեպի մասին տեղեկացրի գործընկերներիս, նրանք ինձ առաջարկեցին շտապ օգնություն կանչել: Դրանից հետո ինձ շտապ օգնության մեքենայով բերեցին Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, հետազոտվել եմ, պաշտոնապես ոչինչ դեռ չեն ասել, սակայն ես գիտեմ, որ գլխիս հատվածում ունեմ փափուկ հյուսվածքների սալջարդ»,- մանրամասնեց Տիրայր Մուրադյանը:

Բժիշկներն ասել են, որ նա մի քանի ժամ պետք է հիվանդանոցում մնա, որից հետո կկարողանան դուրս գրվել: Հիվանդանոցում լրագրողին նաև ոստիկանության աշխատակիցներն են այցելել: Տիրայր Մուրադյանը հաղորդում է տվել ոչ միայն միջադեպի, այլ նաև ոստիկանների անգործության վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել է. «ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ «sut.am» կայքի լրագրող Տիրայր Մուրադյանն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ենթարկվել է բռնության, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականը
Ամենադիտված