Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ին Տեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովը ՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին Ռուբեն Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան 

ՄԻՊ-ը քաղաքացիական հագուստով անձանց կողմից հավաքի մասնակիցների բերման ենթարկելու մասին տեղեկություններ է ձեռք բերել

Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ապրիլի 19-ի վաղ առավոտից շարունակել են իրականացնել հավաքների և երթերի մշտադիտարկում, այցեր Ոստիկանության բաժիններ, ինչպես նաև բողոքների քննարկում և քաղաքացիների ընդունելություն Պաշտպանի աշխատակազմում: Ինչպես հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ոստիկանության բաժիններ այցերի համար կազմվել է 9 խումբ: Յուրաքանչյուր այցից առաջ այց իրականացնողներին առաջադրվել են կոնկրետ խնդիրներ, իսկ այցերից հետո տեղի են ունեցել դրանց արդյունքների ամփոփումներ:

«Ողջ օրվա ընթացքում Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է հավաքների ու երթերի մասնակիցների իրավունքներին վերաբերող 27 ահազանգ: Կազմակերպվել են այցեր Ոստիկանության Կենտրոնականի, Էրեբունու, Մալաթիայի, Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Նոր Նորքի, Շենգավիթի բաժիններ և Դավթաշենի բաժանմունք: Այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ 109 անձի հետ, որոնցից 22-ը եղել են անչափահասներ: Նրանց մեծ մասը բերման է ենթարկվել վարչական իրավախախտում կատարելու հիմքով:

Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում բերման ենթարկված անձանց հետ առանձնազրույցների, բերման ենթարկելուն առնչվող փաստաթղթերի ուսումնասիրությամբ արձանագրվել են խնդիրներ՝ կապված բերման ենթարկելու պատճառներն անձանց չներկայացնելու, Ոստիկանության բաժնում համապատասխան մատյանները ոչ ամբողջական լրացնելու, Ոստիկանության բաժնում սահմանված ժամից ավելի պահելու հետ: Արձանագրվել են նաև փաստաբանի մուտքը Ոստիկանության բաժիններ խոչընդոտելու մի քանի փորձեր, որոնք, սակայն, կանխվել են Պաշտպանի ներկայացուցիչների աջակցությամբ: Ապրիլի 19-ին իրենց նախընտրած անձին տեղեկացնելու կամ զանգի իրավունքին առնչվող բողոքներ բերման ենթարկվածները չեն ներկայացրել:

ՄԻՊ-ը հատուկ ընդգծում է, որ բերման ենթարկվածն անկախ նրանից՝ Ոստիկանության բաժին է տարվել վարչական, թե քրեական վարույթի շրջանակում, օգտվում է ազատությունից զրկված անձի համար միջազգայնորեն ամրագրված և 2015 թվականի ՀՀ սահմանադրական փոփոխություններով առավել երաշխավորված իրավունքներից:

Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգերի ուսումնասիրության և Ոստիկանության բաժիններ այցերի արդյունքում արձանագրվել են դեպքեր, երբ վարչական իրավախախտման կասկածով բերման ենթարկված անձինք սահմանված ժամի ավարտից հետո շարունակում են պահվել բաժնում՝ քրեական վարույթի շրջանակում հիմնականում վկայի, իսկ մի քանի դեպքում նաև կասկածյալի կարգավիճակով հարցաքննության ենթարկվելու նպատակով: Այսպիսի յուրաքանչյուր դեպք արձանագրվել է և պարզաբանման պահանջով անհապաղ ներկայացվել Ոստիկանությանը:

Հատկապես մտահոգիչ են անչափահասների, մի շարք դեպքերում նաև դպրոցական աշակերտների առկայությունը Ոստիկանության բաժիններում: Նրանցից յուրաքանչյուրի հետ Պաշտպանի ներկայացուցիչների առանձնազրույցները տեղի են ունենում հատուկ սկզբունքով,  առանձնակի ուշադրություն է դարձվում նրանց բերման ենթարկելու հիմքերին և իրավունքների երաշխավորմանը: Ըստ ձեռք բերված տեղեկությունների՝ անչափահասներից մի քանիսը ներգրավված է նաև քրեական վարույթի շրջանակում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ձեռք է բերել տեղեկություններ առանց պետհամարանիշի ավտոմեքենաների առկայության ու քաղաքացիական հագուստով անձանց կողմից հավաքի մասնակիցների բերման ենթարկելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու մասին: Այս տեղեկությունները պետք է դառնան անհապաղ ստուգման առարկա՝ նմանատիպ ցանկացած երևույթ բացառելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել առ այն, որ առանց հիմքերի Ոստիկանության ծառայողների կողմից անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ են տեղափոխվել Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Պաշտպանին այդպիսի տեղեկություն է փոխանցել նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը։

Ոստիկանությունից պահանջվել են պարզաբանումներ քաղաքացիների տրանսպորտային միջոցները պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու և դրանք այնտեղ պահելու պատճառների վերաբերյալ: Համապատասխան գրություն է հասցեագրվել Ոստիկանություն:

Մեր կողմից արձանագրվել են նաև հրապարակված տեղեկություններ այն մասին, որ այսօր՝ ժամը 16:50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բակում քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը և փաստաբան Արաքս Մելքոնյանը ենթարկվել են հարձակման մոտ 20 անհայտ անձանց կողմից: Ըստ հրապարակման՝ վերջիններս ստացել են մարմնական վնասվածքներ:

Այս խիստ մտահոգիչ տեղեկությունները պետք է անհապաղ ստուգման ենթարկվեն պատշաճ քրեական ընթացակարգի շրջանակում՝ դեպքի բոլոր հանգամանքներն արագ պարզելու նպատակով: Այս հարցը լինելու է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Հրապարակմանն առնչվող բոլոր տվյալները Պաշտպանի աշխատակազմում գտնվում են ամփոփման փուլում: Համապատասխան գրություններ կհասցեագրվեն Ոստիկանությանը և քննչական մարմնին:

Պաշտպանի գրությամբ անհապաղ քննություն նախաձեռնելու հարց է  բարձրացվել լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու առնչությամբ: Կրկին շեշտում ենք, որ հատկապես կարևորում ենք լրագրողի մասնագիտական անխոչընդոտ աշխատանքի ապահովումը: Նմանատիպ ցանկացած դեպք պետք է անհապաղ կանխվի, իսկ խոչընդոտող անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների՝ անկախ նրանց կարգավիճակից: 

Նշված բոլոր տվյալների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի կողմից սահմանված կարգով սկսվել են քննարկման ընթացակարգեր: Համապատասխան իրավասու պետական մարմիններին ներկայացվել են ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր պարզաբանումներ ստանալու պահանջներ: Ոստիկանության բաժնում իրավունքի խախտում արձանագրելու դեպքում ներկայացվել է դա անհապաղ վերացնելու, իսկ առանց հիմքերի կամ սահմանված ժամից ավելի պահվող անձանց դեպքում՝ նրանց անհապաղ ազատ արձակելու պահանջ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է ռեսուրսների ու կարգավիճակի առավելագույն հնարավորությունների սահմաններում՝ արտակարգ գրաֆիկով: Պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում ձեռնարկվում են բոլոր միջոցներն անձանց իրավունքների պաշտպանության նպատակով»,-նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. ՓաշինյանՎարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս ենՈսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ինՏեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովըԱռանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրին շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ վերջիններս կալանավորվել են Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներինՌուբեն Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատըՕգնության են հասել փրկարարներըՍահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. ՓաշինյանԻնտերպոլը համարել է, որ մեզ առաջադրված մեղադրանքները այդքան էլ մոտ չեն իրականությանը․ Վարդան ՂուկասյանԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՇփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. ՓաշինյանՓետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտումԳեղակերտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք Շիրակի մարզում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում Երևանում և մարզերում««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեցՈսկու գինն աճել էՄիքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը Նավթի գներն աճել ենՈՒՂԻՂ. Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը Օրվա խորհուրդ. Մարտի 19. Պահք օր 37«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետինԹևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»«Ժողովուրդ». Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում«Հրապարակ». «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնելԲնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»«Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. ինչ է արել «իմ քայլը» հիմնադրամըԻբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Հոգեբանները պարզել են, թե ինչն է մարդկանց ստիպում բամբասելԴ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրություններըՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ ՊատելՈսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ ՓաշինյանՓաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)
Ամենադիտված