Ալեք Մանուկյան փողոցը բացվեց. կան բերման ենթարկվածներ
ОбществоՄինչ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրականացվող հավաքի մասնակիցները շարունակում են երթը Դավթաշենի վարչական շրջանում, մի խումբ քաղաքացիներ ապրիլի 20-ին փորձեցին փակել Երևանի Ալեք Մանուկյանի փողոցը:
Ոստիկանները ցուցարարներին դուրս բերեցին փողոցի երթևեկելի հատվածից: Որոշ քաղաքացիներ տեղում գտնվող ոստիկանական մեքենայով և բերման ենթարկվեցին:
Կարճ ժամանակ անց Ալեք Մանուկյան փողոցի երկայնքով երթևեկությունը բացվեց: Ոստիկաններից կազմված կենդանի պատը մայթերին գտնվող քաղաքացիներին թույլ չի տալիս մտնել ճանապարհի երթևեկելի մաս:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ պատրաստակամ է աջակցել խաղաղ հավաքի անցկացմանն այնպիսի վայրում, որը չի հանգեցնում այլոց իրավունքների, ազատությունների անհամաչափ սահմանափակման: