00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արտակ Թովմասյանը Պլեխանովի անվան համալսարանում կրիպտոարժույթների մասին դասախոսություն կարդաց (տեսանյութ, լուսանկարներ)Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմումը ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ փաստաթուղթըՍամվել Բաբայանը ազատ է արձակվում ԱԱԾ մեկուսարանից՝ ՈւՂԻՂՍամվել Առաքելյան, հեռացի՛ր, Արտակ Ցուցուլյան՝ արի՛Երեխաները վերարտադրել են արքայազն Հարիի և Մեգան Մարքլի թագավորական պսակադրությունը (լուսանկարներ, տեսանյութ) Ագրամունտը հեռանում է քաղաքականությունիցՎԶԵԲ-ը պատրաստ է օժանդակել առողջապահական ոլորտի բարեփոխումներին Ջաղինյանի գործը հասավ դատախազությունԵրեք ընկեր պատահաբար տեսագրել են, թե ինչպես են իրենք ջրասույզ լինում (տեսանյութ)

Արմեն Սարգսյանի «շտապ օգնությունը» Սերժ Սարգսյանին

Նախագահական երկու ժամկետից հետո արդեն վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ Հայաստանում մեկ շաբաթից ավելի անցկացվող բողոքի ցույցերը լուրջ անհանգստություն են պատճառել իշխանություններին, և հիմա նրանք ընդդիմությանը երկխոսության առաջարկ են անում: Երեկ արդեն իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն է հայտարարություն տարածել՝ նշելով, թե բողոքի ցույցերը «համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն են», ու կոչ արել խորհրդարանական ուժերին՝ նորընտիր նախագահի հովանու ներքո քաղաքական խորհրդակցությունների հարթակ ստեղծել: Այս հայտարարության համատեքստում նախագահ Արմեն Սարգսյանն էլ իր հերթին նշել է. «Իմ խորին համոզմամբ, նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձևաչափով, միմյանց տեսակետների հարգումն ու հանդուրժողականությունը: Որպես պետության ղեկավար` ես հրավիրում եմ կողմերին երկխոսության` ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու համար»,- ասել է Արմեն Սարգսյանը: Ակնհայտ է՝ և՛ Արմեն Սարգսյանը, և՛ ՀՅԴ-ն իրենց հայտարարություններն արել են պետության փաստացի ղեկավար Ս. Սարգսյանի հետ համաձայնեցված: Ընդ որում, դա այն նույն ՀՅԴ-ն է, որը մի քանի օր առաջ ընդհանրապես անընդունելի է անվանել փողոցում ծավալվող պայքարը:
 
Իհարկե, դժվար է ասել, թե ում հետ են պատրաստվում երկխոսել իշխանություններն այն պարագայում, երբ հասարակության ահռելի զանգված իշխանությունների «երեսն» անգամ տեսնել չի ցանկանում: Առհասարակ` Արմեն Սարգսյանի պատասխանը, ձևով և բովանդակությամբ, շատ նման է ՄԻՊ անատամ զեկույցներին և արձագանքներին, որոնցում շարադրվում են ակնհայտ ճշմարտություններ ժողովրդավարության և մարդու իրավունքների, բռնությունների անթույլատրելիության մասին:
 
Մյուս կողմից` նախագահի հայտարարությունը վերացական է` առանց կոնկրետ հասցեականության: Այնպիսի տպավորություն է, որ Արմեն Սարգսյանը հանդես է գալիս ոչ թե պետության գլխի, այլ դիտորդի դիրքերից և հարկադրված ինչ-որ բան ասում է` ասելու համար: Ասելու պատճառն էլ հասկանալի է՝ նա քաղաքական դաշտ է գործուղվել քաղաքական տարբեր սեգմենտների միավորման, համերաշխության մթնոլորտի ձևավորման համար: Մինչ այս պահը այդ առաքելությունը կարծես թե գլուխ չի բերվում ՝ Արմեն Սարգսյանը նախընտրում է պատշգամբից ծածուկ հետևել Երևանում տեղի ունեցող իրադարձություններին: Մյուս կողմից, հասկանալի է՝ ինչու է Սերժ Սարգսյանը գնում այս բազմաքայլին, որի մեջ ներգրավված են կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն և դրածո նախագահ Սարգսյանը: Հասարակության ընդվզման ֆոնին Սերժ Սարգսյանը չի կարող թերագնահատել համակարգին սպառնացող ռիսկերը, և նա պարզապես ստիպված է գնալ երկխոսության՝ առաջարկել որոշակի զիջումներ: Սակայն այդ ամենը Սարգսյանն անում է ոչ թե անձամբ, այլ պահպանելով դեմքը՝ ՀՅԴ-ի և Արմեն Սարգսյանի միջոցով: Նպատակն էլ հասկանալի է՝ Սերժ Սարգսյանը կգնա աննշան զիջումների, կթուլացնի հասարակական ճնշումը, այնուհետև, ջլատելով պայքարը, կրկին կվերականգնի իր դիրքերը: Նման փորձ Սերժ Սարգսյանն ունի դեռ 2008-ից: Այլ բան է, որ ի տարբերություն 2008-ի՝ այսօր հանրությունն ավելի քիչ է հակված ընկնելու Սարգսյանի լարած ծուղակը:
 
 
Ստելլա Խաչատրյան
 
դիտվել է 24346 անգամ
Լրահոս
25 Մայ
«Ես՝ օրինապահ դեբիլս, ումի՞ց ուզեմ իմ գումարները»․ Էրիկ ԱնթառանյանԱրտակ Թովմասյանը Պլեխանովի անվան համալսարանում կրիպտոարժույթների մասին դասախոսություն կարդաց (տեսանյութ, լուսանկարներ)Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմումը ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ փաստաթուղթըՍամվել Բաբայանը ազատ է արձակվում ԱԱԾ մեկուսարանից՝ ՈւՂԻՂՍամվել Առաքելյան, հեռացի՛ր, Արտակ Ցուցուլյան՝ արի՛Երեխաները վերարտադրել են արքայազն Հարիի և Մեգան Մարքլի թագավորական պսակադրությունը (լուսանկարներ, տեսանյութ) Ագրամունտը հեռանում է քաղաքականությունիցՊրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան` «Վերջին զանգ» (տեսանյութ) ՎԶԵԲ-ը պատրաստ է օժանդակել առողջապահական ոլորտի բարեփոխումներին Ջաղինյանի գործը հասավ դատախազությունԵրեք ընկեր պատահաբար տեսագրել են, թե ինչպես են իրենք ջրասույզ լինում (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է մշակույթի գործիչներին հուզող հարցերին Աշոտ Ղահրամանյանը հրաժարականի դիմում է գրել «Ռեալ»-ի ֆուտբոլիստները ժամանել են Կիև (տեսանյութ)Մամեդյարովի համար Փաշինյանի թեզը ծիծաղելի էԿան խնդիրներ, որոնք պետք է լուծենք առանց չմտածված քայլերի․ վարչապետ (տեսանյութ)Ռոնալդինյոն կամուսնանա միանգամից 2 կնոջ հետ (լուսանկարներ)Samsung-ին պարտավորեցրել են 539 մլն դոլար վճարել Apple-ին (տեսանյութ) Ընկերոջ դին մեքենայով տեղափոխել են Հրազդանի կիրճ, թողել այդտեղ ու հեռացել Գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների վերաբերյալ հրապարակումներըՓաշինյանի հետ հարաբերություններին երբևիցե սուր չեն եղել, ԲաբլոյանՄեկնարկում է «Ռոլան Գարոս»-ի մրցաշարըԱտոմակայանը կփակվիՍԴ նախագահն՝ իր հրաժարականի մասին«Թե բա քեզ պե՞տք էր». Արթուր Աղաբեկյան Արմեն Սարգսյանը մեկնում է ՎրաստանԵրևանի ավագանիում Ալեն Սիմոնյանին կփոխարինի Նարա Հովհաննիսյանը Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին. ՇարմազանովԵկել է ցտեսություն ասելու ժամանակըԲաղդասարյանը՝ ԱԱԾ-ի սկանդալային քայլերի մասինԲոլորիս հույսն է՝ Արցախի կարգավորումը լինի շատ շուտով. ԱԳ նախարարԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել Չինաստանում Հայաստանի նախկին դեսպանինՄարուքյանի համար խմբակցության ղեկավարի հարցը շատ փոքր հարց էԱրտահերթ ընտրություններ. երբ և ինչպեսԵվս մեկ դրական տեղաշարժ՝ տնտեսության և տրանսպորտի ոլորտների համարՆիկոլ Փաշինյանի նախազգուշացումը. ո՞վ է կանգնած սադրանքների հետևումՄարուքյանը՝ խաղից դուրս վիճակումՎալերիյ Օսիպյանը հորդորել է շրջանավարտներին կարգապահություն դրսևորել 2018-ը պատմական տարի է լինելու. Նախագահ ՈւՂԻՂ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստըԱրագաչափերի և տեսանկարահանող սարքերի հետ կապված կոնկրետ առաջարկություն ՀՀ կառավարությանըՄենք շարժվում ենք դեպի ազատ և երջանիկ Հայաստան, և կարևոր անկյունաքարեր ենք դրել այդ շինության կառուցման ճանապարհին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ադրբեջանում թղթադրամ է թողարկվել նախկին նախագահ Հեյդար Ալիևի դիմանկարովԸմբիշ Սահակ Հովհաննիսյանը պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել Զեյնալյանը Իտալիայի դեսպանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերԱստղագուշակ՝ մայիսի 25-ի համարԳյուղապետերը Սերժ Սարգսյանի լուսանկարները փոխարինում են Սեյրան Սարոյանի լուսանկարներով. «ՉԻ»Ավտովթար Երևանում. Վերջին զանգին մասնակցող 17 և 18-ամյա տղաները տեղափոխվել են հիվանդանոցՕսիպյանը խստացրել է. ոստիկաններն այլևս չեն կարողանում տաքսի վարել. «Ժողովուրդ»
Ամենադիտված