Ծեծկռտուք Նորքում. հարձակվել են ցուցարարների ու Lragir.am-ի լրագրողի վրա (տեսանյութ)
ՔաղաքականՆոր Նորքի խաչմերուկում մի խումբ անձինք փակել էին փողոցը: Ինչ-որ անձինք ոստիկանության գործառույթ էին իրականացնում, քաղաքացիներին դուրս էին բերում խաչմերուկից, տղաներից մեկը հարվածներ հասցրեց ակցիայի մասնակիցներից մեկին:
«Տեսախցիկը նկատելուց հարվածեց գլխիս, կանանցից մեկը քաշեց մազերիցս, մյուսը` պոկեց պայուսակիս քուղը: Խաղաղ անհնազանդությանը խոչընդոտած անձինք չներկայացան, սակայն քաղաքացիներն ասում են` թաղապետարանի աշխատակիցներն են: Ոստիկանության գալուց հետո թաղապետարանի աշխատակիցները սերտ շփվում էին ոստիկանների հետ»,-պատմում է lragir.am-ի լրագրող Թեհմինե Ենոքյանը:
Մանրամասները` տեսանյութում: