Յուրա Մովսիսյանը կոչ է անում ոստիկաններին դադարեցնել բռնությունը (լուսանկար)
ԲլոգոսֆերաՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կոչ է արել ոստիկաններին դադարեցնել բռնությունները քաղաքացիների նկատմամբ: Նա Հայաստանում ընթացող ցույցերից լուսանկար է հրապարակել եւ գրառում կատարել:
«Սա լուսանկար է, որը լավագույնս է նկարագրում մեր ազգը: Մարդիկ միասնական են, կողք-կողքի՝ անկախ տարիքից եւ սեռից: Ոստիկաննե՛ր, դադարեցրեք բռնությունները ձեր իսկ եղբայրների ու քույրերի նկատմամբ: Մեր ազգը թիմ է, եւ մեծ ազգ ունենալու համար, պետք է մեծ թիմ լինենք»,- գրել է նա: