ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում քննարկել են «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի նախագիծը
АрменияՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ապրիլի 20-ին տեղի է ունեցել 2018-2022թթ. «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի եռակողմ խորհրդատվական խմբի առաջին նիստը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի ընթացքում քննարկվել է 2018-2022թթ. ազգային ծրագրի նախագիծը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների միության առաջարկությունները:
Քննարկման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նախագծի վերաբերյալ համաձայնեցված առաջարկությունները Աշխատանքի միջազգային կազմակերպություն (ԱՄԿ) ներկայացնելու և նախագծի հետագա ընթացքն ապահովելու վերաբերյալ:
«Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրով նախատեսվում է ԱՄԿ կողմից Հայաստանի Հանրապետությանը աջակցել աշխատանքի և զբաղվածության ոլորտում ազգային զարգացման նպատակների ձեռքբերմանը՝ համաձայն 2014-2025թթ․ Հայաստանի զարգացման ռազմավարությունում սահմանված երկրի ռազմավարական գերակայությունների, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017-2022թթ. ծրագրի, 2016-2020թթ․ ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի (ՄԱԶԱԾ), ինչպես նաև իրականացնել 2030թ. օրակարգը։