Դերասան Սարգիս Գրիգորյանը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը (լուսանկար)
ԲլոգոսֆերաԴերասան Սարգիս Գրիգորյանն ինստագրամի իր պաշտոնական էջում տեղադրել է Սերժ Սարգսյանի լուսանկարն ու կատարել հետևյալ գրառումը.
Պ-ն վարչապետ, որպես ՀՀ քաղաքացի ու այս իրավիճակին ոչ անտարբեր մարդ խնդրում եմ` գնահատեք տիրող շատ լուրջ իրավիճակը, որի արդյունքում կարող են բազմաթիվ զոհեր լինեն ու կայացրեք կարևոր որոշում` հրաժարվեք վարչապետի պաշտոնից և կանխեք սպասվելիք վտանգը:Փողոցում երիտասարդներ են` էրեխեք ովքեր խենթի պես պայքարում են սեփական իրավունքների համար:Մի թողեք դանակը հասնի ոսկոռին: Այդ քայլով համոզված եմ կվերանա և երկողմանի ատելությունը և չարությունը: Խնդրում եմ խոհեմ գտնվեք և թույլ մի տվեք անչափ վտանգավոր դեպքերի զարգացմանը: ՀՀ քաղաքացի Սարգիս Գրիգորյան