Կարեն Կարապետյանը պատրաստ է երկխոսության հարթակ նախաձեռնել (տեսանյութ)
ՔաղաքականԵս առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, երկրի ապագայի համար անհանգիստ մարդկանց վերանայել իրենց մոտեցումները եւ երկխոսություն սկսել բոլոր հարթակներում, որպեսզի ապահովվի երկրի կայունությունը: «Արմենիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ որպես հայ մարդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես եւ բոլորը, ինքն էլ շատ անհանգիստ է:
«Անհանգիստ եմ՝ թոռնիկս մանկապարտեզ հասավ, թե՝ չէ, հայրս հիվանդանոց հասավ, թե՝ չէ: Ես վստահ եմ, որ այսօր փողոցներում կան շատ կարող, հայրենասեր եւ համարձակ երիտասարդներ, որոնց էներգիան եւ կամքը կարելի է եւ պետք է օգտագործել այլ տեղերում: Եվ մենք պատրաստ ենք ու պարտավոր ենք օգտագործել այդ ներուժը»,- հավելել է Կարապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: