Քասախում կոտրել են ընդդիմադիրի ոտքերը (լուսակար)
ՀայաստանHraparak.am-ը գրում է.
Քասախում դասակարգային պայքար է սկսվել ՀՀԿ հետևորդների և «նիկոլականների» միջև։ Ապրիլի 18-ին ծեծի է ենթարկել Քասախի 31-ամյա բնակիչ, «Օրրանական ժողովրդավարական միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր Վիգեն Դավթյանը։ Նա «Հրապարակին» հայտնեց, որ բողոքի ակցիաների օրերին անընդհատ տարածել է ցույցերի տեսագրությունները, քարոզել է պայքարը և ծեծի է ենթարկվել քրեական տարրերի կողմից։
«Վահան անունով մեր գյուղի բնակիչներից ինձ զանգեց, թե էս ինչ ժամին կգաս ստեղ։ Ասեց, որ իր ընկերները հայհոյել են Նիկոլին, իսկ ես իր ընկերներին եմ հայհոյել։ Ես տենց բան չեմ հիշում, ես գիտեմ, որ ինքը պատվեր ա կատարում, նստած դուրս եկած տղա ա։ Բայց գնացի հանդիպման, խոսացինք, շուռ եկա, որ գնամ։ Ինքը հետևում մետաղյա ձող էր պահում, վազեց, հետևիցս եկավ, ոտքերիս հարվածեց, գցեց գետնին ու ոտքերիս երկաթով հարվածում էր», - պատմեց Վիգեն Դավթյանը։
Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Զննել են և ախտորոշել են երկու ոտքերի կոտրվածք։ Վիգեն Դավթյանը դեպքի կապակցությամբ բացատրություն է տվել ոստիկանությունում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: