Խոնարհվում եմ այն մարդկանց առաջ, ովքեր Երևանի փողոցներում ամենօրյա խաղաղ պայքար են մղում. Դավիթ Մանոյան
ՍպորտՖուտբոլիստ Դավիթ Մանոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երբ մարդիկ հարցնում են ինձ, թե ինչու՞ եմ ուզում մնալ և ապրել Հայաստանում երբ կարիերաս ավարտեմ, իմ պատասխանը միշտ բարձր է եւ հստակ, - ՈՐՈՎՀեՏԵՎ ՍԱ ԻՄ ՏՈՒՆՆ Է , և այստոեղ եմ ես պատկանում:
Այն մարդիկ, որոնք արտագաղթում են այլ երկրներ, նրանք Հայաստանը ինձնից քիչ չեն սիրում : Այդ մարդիկ պարզապես հոգնել են մեր երկրում տիրող բոլոր անարդարություններից: Իրենց ընտանիքների համար ապագա չտեսնելով նրանք ավելի լավ կյանք են փնտրում : Եվ այս ամենի համար ինչ կատարվում է Հայաստանում պատասխանատվություն է կրում ՄԵՐ կառավարությունը եւ ՄԵՐ «նախագահ/վարչապետ»-ը :
Խոնարհվում եմ Հայաստանում ապրող բոլոր այն մարդկանց առաջ , ովքեր Երեւանի փողոցներում ամենօրյա խաղաղ պայքար են մղում ՄԵՐ իրավունքների եւ ազատության համար, եւ նրանց առաջ, ովքեր աջակցում են նրանց արտասահմանից»: