Մոսկվայում էքսկավատորի առեւանգման կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել
Ռուսական «Մոսկվան»՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին հայտնում է, որ Մոսկվայում էքսկավատորի առեւանգման կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի:
Ապրիլի 18-ի գիշերը Կասպիյսկայա փողոցում ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են JCB մակնիշի էքսակավատոր, որը վարում էր 37-այա Հայաստանի քաղաքացի:
Տղամարդը չի ներկայացրել մեքենայի փաստաթղթերը եւ նրան ձերբակալել են:Կասկածյալի նկատմամբ առանձնապես խոշոր չափի գողության մասին քրեական գործ է հարուցվել, իսկ էքսկավատորը բռնագրավվել են եւ մինչեւ դատավարության ավարտը տեղափոխվել են հատուկ ավտոկայանատեղի: