Տեսանյութ. Մասիսում դստերը խեղդած հայրը պատմել է` ինչպես է սպանել աղջկան
ВидеоՀայաստանի ոստիկանությունը հրապարակել է մի տեսանյութ, որում երևում է դստերը խեղդած տղամարդը։
Հայրը նախ խմել է աղջկա հետ, հետո վիճել, հարվածել, իսկ վերջում էլ` ձեռքերով խեղդել։
Մասիսում բնակվող հոր և դստեր միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է 39 տարեկան կնոջ սպանությամբ
Դին հայտնաբերել են երեկ` ապրիլի 20-ին, Մասիս քաղաքի բնակարաններից մեկում։
Նախնական քննության տվյալներով՝ 1979թ. ծնված կինն ապրել է հոր հետ: Դեպքի օրը՝ ժամը 04-ի սահմաններում, հոր և դստեր միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ հայրը բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել դստեր գլխի շրջանին և մարմնի տարբեր մասերին, ապա՝ երկու ձեռքերով բռնել դստեր պարանոցից և խեղդել:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: