Ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը հերքում է քաղաքական իր գրառումը
ՍպորտՖուտբոլիստ Դավիթ Մանոյանը ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել:
«Երեկվա գրառումը իմ էջում ավելացվել է էջի ադմինի կողմից: Ես խորապես ցավում եմ դրա համար: Ես ձեռնպահ եմ մնում քաղաքականության վերաբերյալ գրառումներից: Դեմ եմ բռնությանը, կողմնակից չեմ քաղաքականացված գրառումների և երեկվա գրառմանը համակարծիք չեմ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստի ֆեյսբուքայն էջում գրառում էր հրապարակվել, որում ասվում էր.
«Երբ մարդիկ հարցնում են ինձ, թե ինչու՞ եմ ուզում մնալ և ապրել Հայաստանում երբ կարիերաս ավարտեմ, իմ պատասխանը միշտ բարձր է եւ հստակ, - ՈՐՈՎՀեՏԵՎ ՍԱ ԻՄ ՏՈՒՆՆ Է , և այստեղ եմ ես պատկանում:
Այն մարդիկ, որոնք արտագաղթում են այլ երկրներ, նրանք Հայաստանը ինձնից քիչ չեն սիրում : Այդ մարդիկ պարզապես հոգնել են մեր երկրում տիրող բոլոր անարդարություններից: Իրենց ընտանիքների համար ապագա չտեսնելով նրանք ավելի լավ կյանք են փնտրում : Եվ այս ամենի համար ինչ կատարվում է Հայաստանում պատասխանատվություն է կրում ՄԵՐ կառավարությունը եւ ՄԵՐ «նախագահ/վարչապետ»-ը :
Խոնարհվում եմ Հայաստանում ապրող բոլոր այն մարդկանց առաջ , ովքեր Երեւանի փողոցներում ամենօրյա խաղաղ պայքար են մղում ՄԵՐ իրավունքների եւ ազատության համար, եւ նրանց առաջ, ովքեր աջակցում են նրանց արտասահմանից»: