Ովքեր են ներկայացնելու ՀՀ-ն աշխարհի գավաթում Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումը Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում է Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվի 2024 թվականին և կարող է տարածվել տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆ Պետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետ Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ ՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է Քյարամյանը ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին Վարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով 

Հայաստանում պատրաստվում էին ահաբեկչություններ իրականացնել

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության Վարչապետին առընթեր ազգային անվտան­գու­թյան ծա­ռա­յությունը, ՀՀ Սահմանադրության, օրենքների, իրավական ակտերի և միջազգային պայ­մանագրերի հիման վրա կոչված լինելով ներքին և արտաքին սպառնալիքներից ապա­հո­վել անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամ­բող­ջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնակա­նոն զարգացումը, հասարակության նյութական և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, հանրապետությունում օպերատիվ իրավիճակի վերլուծության արդյունքում արձանագրում է ահաբեկչական և ծայրահեղական դրսևորումների աճի միտումներ, որպիսիք անմիջականորեն սպառնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտան­գու­թյանը։ Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից:

Այսպես՝ ԱԱԾ կանոնադրական խնդիր­նե­րին առնչվող հետախուզական և հա­կա­հետախուզա­կան գործունեության, ինչպես նաև հանցագործությունների դեմ պայ­քա­րի գոր­ծառույթների իրա­կա­նացման ընթացքում վերջին ժամանակահատվածում պարբերաբար տե­ղե­կություն­ներ են ստացվում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմա­կեր­պությունների, ինչպես նաև առանձին անձանց հակաիրավական քայքայիչ գործունեու­թյան, ծայ­րահե­ղա­կան հայացքների տարածման, ան­հան­դուրժողականության և բռնության քա­րոզի արդյուն­քում Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչական ոտնձգու­թյուն­նե­րի առա­ջաց­մանը, զարգացմանը և իրականաց­մա­նը նպաստող գործոնների ձևա­վոր­ման մասին։ 

Մասնավորապես, ՀՀ Ազգային անվտան­գու­թյան ծա­ռա­յությունում օպե­րա­տիվ տե­ղե­կություններ են ստաց­վել պարբերաբար սահմանադրական կարգի հիմունքների և պե­տու­թյան ու հասարակական անվտանգության դեմ ուղղված հակաիրավական գործողու­թյուն­ներ ծրագրելու կապակցությամբ դեռևս նախկինից ՀՀ ԱԱԾ տեսադաշտում գտնվող տարբեր անձանց ակտիվացման և վերջիններիս կողմից առանձնապես ծանր նոր հանցագոր­ծու­թյուն­ների նախապատրաստմանն ուղղված գործողություններ կատարելու վերաբերյալ։

Ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» զինված խմբի ան­դամ­ների հետ առնչություն ունեցող ՀՀ քա­ղա­քացիներ Հ.Բ-ն և Շ.Մ-ն ստեղծելով հանցավոր համագործակցու­թյուն և ղե­կա­վարելով այն, նպատակադրվել են Հա­յաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի հան­րային նշանակու­թյան տար­բեր վայրերում, այդ թվում՝ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում, «Դալմա Գար­դեն Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, տրանս­պոր­տա­յին միջոցների և կամուրջների տակ, հաղոր­դակ­ցության այլ ուղիներում, ինչպես նաև բնակելի տների շրջակայքում տե­ղադրվող 100-150 հատ հեռա­կա­ռավարվող ինքնաշեն պայթուցիկ սար­քերի գործադրմամբ անձանց, այդ թվում՝ ՀՀ իրավա­պահ մար­մին­ների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց մահվանը կամ ծանր մարմ­նա­կան վնաս­վածք­ներ պատճառելուն ուղղված պայթյուններ և հան­­րավտանգ հանցավոր այլ գործո­ղու­թյուն­ներ իրա­կա­նացնելու միջոցով Հայաստանի Հան­­րա­պե­տու­թյունում ձևավորել համատարած վախի մթնո­լորտ և, պե­տա­կան իշխա­նու­թյան մարմինների վրա ապօ­րինի ճնշում գոր­ծադ­րելով՝ վերջին­նե­րիս առաջադրել որոշակի գործողություններ կա­­տարելու պահանջներ։

Ըստ նույն տեղեկությունների՝ Հ.Բ-ն և Շ.Մ-ն ահաբեկչական վերոհիշյալ գործո­ղու­թյուն­նե­րն իրագործելու նպատակով պատրաստել և փորձարկել են պայթուցիկ սարք, բացի այդ, նման սար­քերի տեղադրման, գործարկման և հան­րավտանգ այլ գործո­ղու­թյուն­ների իրա­կա­նացման համար փորձել են հավաքագրել և հանցավոր համագործակցությանը մասնակից դարձնել նաև այլ անձանց՝ վերջիններիս հա­մո­զելու, նրանց ընտանիքների անդամներին հնարավոր վտանգ­նե­րից զերծ պահելու նպատակով թաքցնելու և նյութական կարիքները հոգալու խոստումներ տալու եղանակով։

Վերը նկարագրված դեպքերի առթիվ 2018 թվա­­կանի ապրիլի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչա­կան վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մա­սերով (հան­ցավոր համագործակցություն ստեղծելը կամ ղեկա­վա­­րելը, ինչ­պես նաև հան­ցա­­վոր համագործակցությանը մասնակցելը), 35-217-րդ հոդվածի 3-րդ մասով (կազ­մակերպված խմբի կողմից ահաբեկչության նախա­պատ­­­րաս­­տու­թյունը), 235-րդ հոդ­վածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից նախնական հա­մա­ձայ­նու­թյամբ ապօրինի կեր­պով պայթուցիկ նյութեր կամ պայթու­ցիկ սար­քեր ձեռք բերելը, պահելը) և 236-րդ հոդ­վածի 3-րդ մա­սով (կազմակերպված խմբի կողմից նախնական հա­մա­ձայ­նությամբ ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր կամ պայթու­ցիկ սար­քեր պատ­րաստելը) հատկանիշներով։

Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներից կազմված օպերատիվ-քննչական խմբերի կողմից միաժամանակ 19 խու­զարկություն է իրականացվել առանձին անձանց բնակարան­նե­րում և ավտոմե­քե­նա­նե­րում, որոնց արդյունքում հայտնաբերվել են գործի համար նշանակություն ունեցող առարկա­ներ, այդ թվում՝ վառոդային լիցքեր, էլեկտրական բոցավառիչներ (դետոնատոր), հրահաղորդ քու­­ղեր (ֆիթիլ) և ինքնաշեն պայթուցիկ նյութերի ու պայթուցիկ սարքերի այլ բաղադրա­տար­րեր։ Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հի­ման վրա Հ.Բ-ն և Շ.Մ-ն, ինչպես նաև վերջիններիս ենթադրյալ 4 հանցակիցները բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ և ձերբակալ­վել։

Ներկայումս իրականացվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցա­ռում­ներ և քննչական գործողություններ՝ ենթադրա­բար կատարված հանցանքների հան­գա­մանք­ները պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակ­նե­րում բազմակողմանի, լրիվ և օբյեկ­տիվ հետազոտելու, ինչպես նաև քրեական օրենսգրքով արգելված արարքների կա­տարմանը ներգրավված բոլոր անձանց բացահայտելու ուղղությամբ։ Նախաքննական մար­մինն առավելագույն ջանք է գործադրելու գործի քննության անաչառ ընթացքն ապա­հո­վե­լու, անձանց ինչպես մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ արդարացնող  հանգա­մանք­ները պարզելու համար։

Ազգային անվտան­գու­թյան ծառայությունը հետևողական է հանցագործու­թյուն­նե­րից անձանց, հա­սարակության և պե­տու­թյան պաշտպանությունն ապահովելու իր գործա­ռույթ­ների իրակա­նաց­ման հարցում և ահաբեկչական ու ծայրահեղական դրսևորումները բացա­հայ­տե­լու, կանխելու և խա­փա­նելու ուղ­ղու­թյամբ ձեռ­նարկ­վող հակազդման հատուկ միջոցա­ռում­­ները կրում են շա­րու­նակական բնույթ։

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ ազգային անվտան­գու­թյանը սպառ­նա­ցող նկրտում­նե­րի ցանկացած դրսևո­­րումներից, միաժամանակ ազգաբնակչությանը, այդ թվում՝ հավաք­նե­րի մասնակիցներին կոչ է անում ցուցաբերել առավել զգոնություն։  

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Առատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի ենՈվքեր են ներկայացնելու ՀՀ-ն աշխարհի գավաթումԿառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումըՀՀ կենտրոնական բանկը պարզաբանումներ է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ2024 թ. փետրվարին 431 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀՀ օրենքի պահանջների խախտում Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2023 թվականի աշխատանքները Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում էՈւկրաինայում հակամարտությունը չի ավարտվի 2024 թվականին և կարող է տարածվել տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆԳողությունը կատարել էր 28-ամյա համագյուղացինՄարտի 21-ին մոտենում է հաջորդ ցիկլոնըՓաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Ալիևը և Փաշինյանը. ՀայրապետյանՊետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետՆշվել է աշխարհի ամենակեղտոտ օդ ունեցող մայրաքաղաքը Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջըՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս ՍտոլտենբերգԻնչպես կանխարգելել երիկամի քաղցկեղը․ ԱՆ խորհուրդներըՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է ՔյարամյանըԻսպանական ակումբներից մեկը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններովՔննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը ՀՀ նախագահը շնորհավորել է ՊուտինինՉինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու. PoliticoԿատարի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղարԱկնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՓաշինյանԻնչու՞ Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, գիտի` ինչ իշխանություն է իր առջև Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներումԱմոթ է՝ ունենք խոնարհված եկեղեցիներ ու ավերված բերդեր, այս 34 տարիներին քանի՞սն ենք վերականգնելՎարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցՌուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. ՄիշելՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասինՄարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից մարտի 19-ըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձըՂազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքինՆիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTokԽի՞ եմ էսքան հայհոյանք, լուտանք ու անեծք վերցնում, մազոխի՞ստ եմ, ոչ, սիրում եմ ձեզ. ՓաշինյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Ամենադիտված