Բաղրամյան 26 է բերվել զրահատեխնիկա
Այս պահին Բաղրամյան պողոտան ամբողջությամբ փակ է: Վարչապետի նստավայր Բաղրամյան 26-ի տարածքում տեղակայված է զրահատեխնիկա:
Նշենք, որ այս պահին Փարաքյար-Էջմիածին ճանապարհահատվածը փակել է մի մեծ բեռնատար մեքենա, որն այստեղ էր բերվել Առաքել Մովսիսյանի հորդորով:
Մովսիսյանն ու իր թիմակիցները բռնությամբ քաղաքացիներին հանում են մեքենաներից՝ թույլ չտալով հասնել Երևան: