00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն և դարձել չեմպիոն (տեսանյութ)Ազգ-բանակը կենսական անհրաժեշտություն էԲոլոր մարզպետները կփոխվեն. Նիկոլ ՓաշինյանՄեսսին 5-րդ անգամ արժանացավ «Ոսկե խաղակոշիկին» «Իմ դեմը խաղ չկա» (տեսանյութ)Դարոն Աճեմօղլուն Հայաստանի ժողովրդին կոչ է անում ակտիվ ներգրավվել քաղաքական գործընթացների վերահսկողության մեջ Նախարարները նախագահականում երդվում են. ՈւՂԻՂ Նախարարությունը կֆինանսավորի՞ Վերջին զանգի միջոցառումները«Սերժի Վաչոն»-ն ազատվեց պաշտոնիցՍուրեն Պապիկյանը Նորակերտում ապօրինությունների դեպքի առթիվ խնդրել է ՀՀ գլխավոր դատախազին հարուցել քրգործ

Էս ո՞ւր ենք ընկել, ովքե՞ր եք դուք ընդհանրապես. Էդմոն Մարուքյան

Այսօր տված հարցազրույցներից մեկի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է վերջին օրերին կատարվող բողոքի ակցիաներին և իշխանության այն առաջարկին, որն արել են ցուցարարներին՝ նստել երկխոսության:

 

«Իրապես շատ ծանր և լարված իրավիճակ է հիմա երկրում և այն քաոսային արագությամբ զարգանում է: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի առաջարկը բավականին ուշացած առաջարկ է: Մարդիկ հավատ չունեն: Ես ասել եմ՝ մենք գիտենք, որ Դուք բան չեք փոխելու և ի՞նչ արեց Սերժ Սարգսյանը՝ մեծ արագությամբ նշանակեց բոլոր նույն նախարարներին: Հիմա ինչի՞ մասին է Սերժ Սարգսյանի երկխոսության կոչերը, ի՞նչ է ուզում, որ երկխոսենք, ո՞ւմ է ուզում, որ երկխոսեն: Հիմա բոլորին ասում է, որ հրաժարական չեմ տա և ասում է՝ եկեք երկխոսենք»,- ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը

Ըստ Մարուքյանի՝ մի կողմից Սերժ Սարգսյանն է իր՝ հրաժարական չտալու տրամադրվածությամբ, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը՝ դարձյալ անզիջում քաղաքականությամբ:

«Մեր սիրելի գործընկերը՝ Նիկոլ Փաշինյանը, ասում է՝ Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է, իր հետ խոսելու բան չկա, այսինքն՝ երկու կողմերն էլ որևէ փոխզիջման ճանապարհ չեն թողնում և շարժվում են առաջ, որի արդյունքում ունենք ծայրահեղ լարված իրավիճակ: Մենք հասարակությունը բաժանել ենք երկու մասի՝ ով սիգնալ չի տալիս, մտածում են՝ տականք է, սիգնալ չտվողները մտածում են՝ տվողներն են տականք: Սա ի՞նչ է, էս ո՞ւր ենք գնում: Այո՛, լավ է, որ երիտասարդները ոտքի են կանգնել, որ կարող են դա, բայց որ երկու կողմերն էլ այսպես անզիջում շարունակեցին, մենք շատ մեծ խնդիր ենք ունենալու: Այդ վտանգից խուսափելու համար կարծում եմ, որ պետք է փնտրել լուծումներ»,- հավելել է Մարուքյանը:

 Ըստ Մարուքյանի՝ լուծումը երրորդ ճանապարհ է, որի մասին ինքն արդեն խոսել է՝ եթե 30 տոկոս ու իրական ընդդիմություն լիներ, այս վիճակը չէր լինի:

«Մենք մաշելով գնում ենք բոլոր սրբությունները. չկա մի մարդ, ով կարող է իրավիճակին լուծում տալ: Իրականությունը վերածվել է սև ու սպիտակի: Վերջին հաշվով, կան հազարավոր մարդիկ, ովքեր հոգնել են էս ամեն ինչից, հասկանո՞ւմ եք, զզվել են, զզվել են բոլորից: Նիկոլ Փաշինյան ջան, բա ի՞նչ եղավ բաց ձեռքերի պայքարը, բա ի՞նչ եղավ ատելություն չքարոզելը, ո՞ւր է դա: Էս ի՞նչ է կատարվում երկրում: Ինչի՞ են մարդիկ մտածում, որ նա, ով սիգնալ է տալիս լավն է, ով չի տալիս՝ տականք է: Սև ու սպիտակը միշտ խնդիր է առաջացրել, մենք դա 30 տարի տեսել ենք, տեսել ենք նաև անկոմպրոմիս պայքարի արդյունքը: Ես տեսնում եմ, որ իշխանությունը գնում է Մարտի 1-ի ճանապարհով: Մենք դեմ ենք այս սև ու սպիտակ բաժանմանը: Էս ո՞ւր ենք ընկել, ովքե՞ր եք դուք ընդհանրապես»,- հավելել է Մարուքյանը:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորը նաև ասել է, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի թե՛ իր, թե՛ Արամ Սարգսյանի հայացքները: Եթե իրենց մոտեցումները ընդունված լիներին, իրենք կլիներին այնտեղ: Ինչ վերաբերում է իր մատնանաշած երրորդ ճանապարհին, ապա Մարուքյանն այդպես էլ չի մանրամասնել: Մարուքյանը նաև ասել է, որ եթե սրացումներ չլինեն ու ինքն այս գիշեր Ստրասբուրգ գնա, կպատմի, թե ինչ է կատարվում Հայաստանում, որպեսզի գան ու անեն ամեն ինչ, որպեսզի խաղաղ բնակչության նկատմամբ ուժ չկիրառվի:

դիտվել է 40852 անգամ
Այս թեմայով
Լրահոս
22 Մայ
Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այցելել է Գարեգին Չուգասզյանին (լուսանկար) Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն և դարձել չեմպիոն (տեսանյութ)Ազգ-բանակը կենսական անհրաժեշտություն էՋուր չի լինելու Փաշինյանն անդրադարձել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի փոփոխության մասին հարցին ՀՀԿ-ի հեքիաթներին չհավատաք, գնացեք ու դիմում գրեք. ԿԳ նախարարը դիմում է ուսուցիչներին (տեսանյութ)Ալբանիայի մայրաքաղաքում Թումո կենտրոն ստեղծելու նախագիծ կա Ինչպես է ԱԻՆ աշխատակիցը կանխում աղջկա ինքնասպանության փորձը. բացառիկ տեսանյութՀայաստանի բասկետբոլի հավաքականը Բեյրութում կմասնակցի միջազգային մրցաշարի Նոր Արտամետ գյուղում բնակելի վագոն-տնակ է այրվել Անչափահաս որդին երկու ծանոթների հետ առանձնապես խոշոր չափերի գումար է հափշտակել հորից. հարուցվել է քրեական գործ Ոստիկանության Սևանի բաժին է ներկայացել գողության համար Կիևի իրավապահների կողմից հետախուզվող անձը Ազատավան գյուղում կողաշրջված ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է Նիկոլ Փաշինյանը խոստանում է կուտակային համակարգի հետ կապված հանրության համար ընկալելի լուծումներ Սկանդալ Դիանա Գրիգորյանի՝ «Նռան հատիկ» սերիալում. Ռոզա Ֆիլբերգը կլքի սերիալը ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է մարմնական վնասվածք հասցնելու 18 և խարդախության 15 դեպք Մենք ունենք աշխարհընկալման ահռելի մեծ տարբերություն. Արմեն Գրիգորյանը պատասխանել է Վիգեն Սարգսյանի հայտարարությանը Պարոն Սարգսյան, սովորեք լռելԳավառի սարերում գայլերը հոշոտել են մոտ 100 ոչխար Նախագահական նստավայրում տեղի ունեցավ ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը. ֆոտոշարք Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը Երբ ես նման հորդոր հնչեցնեմ, Տարոն Մարգարյանը կհետևի դրան. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը երդվեց (տեսանյութ)Փաշինյանը ուրախ լուր ունի վարորդների համարՀՀ նոր կառավարության համար առաջնահերթ խնդիր է արտահերթ ընտրությունների անցկացումը. ՀՀ վարչապետ Սփյուռքի նախարարը հայրենադարձության խթանման գործոն է համարում ինտեգրման ռազմավարության մշակումը Բոլոր մարզպետները կփոխվեն. Նիկոլ ՓաշինյանՀՀ քննչական կոմիտեն որոնում է այլ քաղաքացու բանկային քարտով գումար կանխիկացրած անձին Կառավարությունը խոստանում է բիզնես միջավայրի բարելավման մեծածավալ փոփոխություններ Արմեն Սարգսյանը վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ է նշանակել Հայատյացությունն Ադրբեջանում վտանգավոր աստիճանի է հասել Կրթության և գիտության նախարարությունը փորձում է գործող օրենքի շրջանակներում մեղմել զորակոչից տարկետման տրամադրման չափանիշները Մեսսին 5-րդ անգամ արժանացավ «Ոսկե խաղակոշիկին» «Ամերիկահայերի 7%-ը պահանջում է՝ ուստա Նիկոլ». Շպռոտ (տեսանյութ) «Տեսախցիկների և արագաչափերի մասին մի քանի բան գրեմ, չնայած՝ հա էլ գրել էի». Սամվել Մարտիրոսյան «Իմ դեմը խաղ չկա» (տեսանյութ)Դարոն Աճեմօղլուն Հայաստանի ժողովրդին կոչ է անում ակտիվ ներգրավվել քաղաքական գործընթացների վերահսկողության մեջ Նախարարները նախագահականում երդվում են. ՈւՂԻՂ Նախարարությունը կֆինանսավորի՞ Վերջին զանգի միջոցառումները«Սերժի Վաչոն»-ն ազատվեց պաշտոնից«Սիրելի Արմեն...». Վիգեն Սարգսյանի գրառումն՝ ուղղված նորանշանակ ԱԽՔ Արմեն ԳրիգորյանինՍուրեն Պապիկյանը Նորակերտում ապօրինությունների դեպքի առթիվ խնդրել է ՀՀ գլխավոր դատախազին հարուցել քրգործԿուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ցուցմունք են տալիս ամբաստանյալները (տեսանյութեր) Արթուր Սարկիսովի թիմը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճեց Ո՛չ, էս ոսկու հանքը չի՛ աշխատելուՀայաստանի բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում «Գլենդել Հիլզի» թեման չի փակվել․ կդիմեն ՓաշինյանինՏեսանյութ. Չեմ կարծում, թե Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանն է. Հովիկ Աբրահամյանը` Գրետա մայրիկի հուղարկավորությանը 20-ամյա երիտասարդին սպանել են ավտոտնակում, որտեղից դին տեղափոխել են Սիլիկյան թաղամաս և այրել. պարզվում են դեպքի հանգամանքները Տեսանյութ. Երկրապահ ազատամարտիկները զորավար Մանվել Գրիգորյանի մասին
Ամենադիտված