Ուժայինները տարան Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին. կան բազմաթիվ բերման ենթարկվածներ
ՔաղաքականԱրցախի փողոցում, դիմակավորված ոստիկանները բերման ենթարկեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին: Ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում բազմաթիվ ցուցարարների:
Կիրառված ձայնային նռնակների հետեւանքով տարածքում արդեն տուժածներ կան, վիրավոր են մի քանի ցուցարարների ոտքերը, մեկ մարդ վնասվածք է ստացել գլխին:
Դիմակավորված ուժայիններն արագ քայլերով շարժվում են առաջ՝ բերման ենթարկելով ճանապարհին կանգնած ցուցարարներին, կիրառվում է բիրտ ուժ:
Տեղում է նաև Վալերի Օսիպյանը: