ԱԱԾ-ն փակել է Շիրակի մարզի Գեղանիստ, Մանթաշ, Փանիկ և Պեմզաշեն համայնքներից Երևան եկող բազմության ճանապարը. փակ է նաև Արթիկի կամուրջը. ՀՔԱՎ
ՀայաստանՀՔԱ Վանաձորի գրասենյակն ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Գեղանիստ, Մանթաշ, Փանիկ և Պեմզաշեն համայնքներից Երևան գնալու համար հավաքված բազմության դեմ ԱԱԾ աշխատակիցներն ու ոստիկանները փակել են ճանապարհն ու ահաբեկում են մարդկանց՝ նկարելով նրանց դեմքերն ու սպառնալով, որ կպատժեն։ Ճաղավանդակով արգելափակված է նաև Արթիկ քաղաքի կամուրջը։