00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհները բաց են, սակայն պայմանով...ՀՀԿ-ին ևս մեկ ապտակ է սպասվում, որը կարող է լինել վերջինն ու ջախջախիչը«Սրանք տրյուկներ անել չգիտեն, օրենքով պետք է էթան առաջ». Սարոյանը՝ նորանշանակ նախարարների մասին Ոստիկանության Կոտայքի բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել լրագրողի գործունեությանը խոչընդոտելու համարԱնվադողերի գործարանի տարածքում ծուխ է նկատվում. փրկարարները մեկնել են դեպքի վայրՈւՂԻՂ. Ոստիկանությունը՝ վարչական պատասխանատվությունից վարորդներին ազատելու մասին Արցախում վիրավորված զինվորի վիճակը կայուն է. քննարկվում է նրա վիրահատության հարցըՄեզ համար անհնարին ոչինչ չկա․ ՓաշինյանՏեսանյութ. Արմեն Սարգսյանը պարում է Ամուլսարի հանքի դեմ բողոքող երիտասարդների հետՕրվա կադրը. «Կրակեմ Հրաչին» պաշտպանում են անձրևից

Եվրամիության կոչը ՀՀ իշխանություններին և ընդդիմությանը

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ և հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի անունից՝ խոսնակի հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ ընդգծելով երկխոսության կարևորությունը: Այս մասին հայտնում է ԵՄ պաշտոնական կայքը:

Համաձայն հայտարարության՝ խաղաղ ճանապարհով և օրենքի համաձայն հավաքներ իրականացնելու ազատության իրավունքը համամարդկային և հիմնարար իրավունքներից է, և Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիակատար հարգանք կցուցաբերեն այդ իրավունքի նկատմամբ:

«Խիստ կարևոր է, որ բոլոր ներգրավված կողմերը ցուցաբերեն զսպվածություն և գործեն պատասխանատու կերպով: Կարևոր է համընդգրկուն երկխոսությունը, որի կոչն արել էր նախագահ Արմեն Սարգսյանը՝ ուղղված ստեղծված իրադրության անհապաղ և խաղաղ կարգավորմանը»,- նշված է հայտարարության մեջ՝ ընդգծելով, թե անհանգստացնող ու հուսահատեցնող է այն, որ ապրիլի 22-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարճատև հանդիպումը չկարողացավ կանխել դեպքերի հետագա էսկալացիան:

Ապրիլի 22-ին կայացավ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, ընդհանուր հայտարարի գալ չհաջողվեց: Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո իր կողմնակիցներին կոչ արեց շարունակել քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները` հայտարարելով, որ ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը:

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան, սակայն Էրեբունիում ոստիկանության տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո փորձեց ցույցը ցրել այդ հատվածից:

ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության կատարումը կանխելու նպատակով oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ, ձերբակալվել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը:



դիտվել է 8015 անգամ
Լրահոս
23 Մայ
14 հոգևորական է հեռացվել պաշտոնից սեռական ոտնձգությունների համար (տեսանյութ)Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհները բաց են, սակայն պայմանով...ՀՀԿ-ին ևս մեկ ապտակ է սպասվում, որը կարող է լինել վերջինն ու ջախջախիչը«Սրանք տրյուկներ անել չգիտեն, օրենքով պետք է էթան առաջ». Սարոյանը՝ նորանշանակ նախարարների մասին Ոստիկանության Կոտայքի բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել լրագրողի գործունեությանը խոչընդոտելու համարԱնվադողերի գործարանի տարածքում ծուխ է նկատվում. փրկարարները մեկնել են դեպքի վայրՈւՂԻՂ. Ոստիկանությունը՝ վարչական պատասխանատվությունից վարորդներին ազատելու մասին Եվրոպայի առաջնությունում ավելի շատ ոսկե մեդալներ նվաճելու ներուժ ունեինք. Սամբոյի ֆեդերացիայի նախագահ «Տգեղ կին չկա. կան չբավարարված ու չֆինանսավորված կանայք» Արցախում վիրավորված զինվորի վիճակը կայուն է. քննարկվում է նրա վիրահատության հարցըՄեզ համար անհնարին ոչինչ չկա․ ՓաշինյանՏեսանյութ. Արմեն Սարգսյանը պարում է Ամուլսարի հանքի դեմ բողոքող երիտասարդների հետՕրվա կադրը. «Կրակեմ Հրաչին» պաշտպանում են անձրևիցԿապանում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. կատարվում է նախաքննությունԿԲ որոշ պաշտոնյաների աշխատավարձն ավելի բարձր է, քան Նախագահինն ու վարչապետինը. Բագրատյանը՝ ԿԲ նախագահինՀեռախոսազրույց են ունեցել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները Մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ ձեռք բերելու կասկածանքով քաղաքացի է բերման ենթարկվելՓակ հանդիպում գործարարների հետ. ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը խաղի կանոններ փոխումԱլեն Սիմոնյանը ևս 7 օր շարունակելու է պատգամավոր մնալՆախարարը մտադիր է հետաձգել դեղատոմսով դեղերի բաց թողնման որոշումը, բացի անտիբիոտիկներիցՍամվել Բաբայանն ազատ արձակվելուց հետո կմնա Հայաստանում, որ անի այն, ինչ պլանավորել է 2011 թ.-ից սկսած«Օր առաջ, ժամ առաջ՝ ազատություն». Արեգ Կյուրեղյանի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին«Ամուլսարն առանց հանքի». բողոքի ակցիայի մասնակիցները նամակ են փոխանցում Նախագահին (թարմացված) «Վեոլիա Ջուր»-ը 5 մլն դրամով տուգանվեցԱմուլսարի հանքի շուրջ բողոքի ակցիային պատասխան ակցիայով արձագանքում են հանքի աշխատակիցները «Արսենալ»-ը նոր գլխավոր մարզիչ ունիԿանխիկ գործարքների դեպքում ՊԵԿ-ը սպառողներին հորդորում է ստուգել ՀԴՄ-ների հավաստիությունըՇոգի հետևանքով 65 մարդ է մահացել (լուսանկարներ, տեսանյութ) Վարդան Հարությունյանի հովանավորած ընկերությունը՝ փակման եզրի՞ն«Հյուսթոն»-ի հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)ԵԽԽՎ համազեկուցողները գալիս են Հայաստան «Սասնա Ծռերի» գործով նիստին փաստաբանները լքեցին դահլիճը140 միլիոն դոլար ԱՄՆ-ից՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը Արայիկ Հարությունյանը կմասնակցի Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների կրթության նախարարների գագաթնաժողովին «Դու չպիտի ինձ ընդհատես». Սասուն Միքայելյանը՝ Գևորգ Կոստանյանին (տեսանյութ)Խնդրում, հորդորում եւ պահանջում եմ՝ դադարեցնել բոլոր ակցիաները. Նիկոլ ՓաշինյանԶինծառայողը մահացել է որովայնի շրջանում միջանցիկ գնդակային վիրավորումից. ՔԿ Մահացել է Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Ֆիլիպ Ռոթը Ես հորդորում եմ սպասել մեկ-երկու օր. Միհրան Պողոսյանն՝ իր օգնականի ձերբակալման մասինՀայաստանի Մ16 տարեկանների հավաքականը հաղթել է Վիճաբանություն ԱԺ-ումԱրմավիրում սննդից թունավորված քաղաքացիները շարունակում են բուժումը հիվանդանոցներում«ՀԺ». Տարոն Մարգարյանը փակ հանդիպմանը խոսել է իրեն սպառնացող վտանգների մասին Սոցցանցերում ժեստերի միջոցով շփվելու հարցում խուլ ու համրերին կօգնեն գիտնականները (տեսանյութ) Հայաստանի զորամասերից մեկում հայտնաբերվել է զինվորի դիԱստղագուշակ՝ մայիսի 23-ի համարԽորհրդարանում Ալեն Սիմոնյանին կարող է փոխարինել Անի ԽաչատրյանըՈր խախտումների դեպքում վարորդները կազատվեն պատասխանատվությունիցԱԺ նիստ. նոր կառավարության անդամներն առաջին անգամ կպատասխանեն պատգամավորների հարցերին. ՈւՂԻՂՕրվա խորհուրդը
Ամենադիտված