ԵՊՀ-ում ուսանողները սկսել են դասադուլը
ՀասարակությունԵրևանի պետական համալսարանում ուսանողները սկսել են դասադուլը: Նրանք հավաքվել են կենտրոնական մասնաշենքի դիմաց: «Ազատ, անկախ ուսանող» կոչեր են հնչեցում:
Այնուհետև Երևանի պետական համալսարանի ուսանողներին են միացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի և այլ ուսհաստատությունների ուսանողներ։
Ուսանողները վանկարկում են՝ «Նի-կոլ, Նի-կոլ», ապա՝ «մի-ա-ցեք»: Այժմ ուսանողներն անցնում են Սայաթ-Նովա փողոցով: