Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 6 շենքի տանիքում ական է հայտնաբերվել
Society«911» ծառայությանն ապրիլի 23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 6 շենքի տանիքում հայտնաբերվել է ական:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման և Քաղաքացիական պաշտպանության վարչության ինժեներասակրավորական խմբերը:
Պարզվել է, որ երկհարկանի շենքի տանիքում հայտնաբերվել է «МОН – 100» տեսակի ուսումնական առանց պայթուցիչի ական։
Մինչ այդ փրկարարները տարհանել են 3 բնակչի և սահմանազատել տարածքը։ Սակրավորներն ականը տեղափոխել են անվտանգ տարածք։